Ասադն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Էրդողանի հետ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն համապատասխանի Սիրիայի ազգային շահերին։
«Եթե հանդիպումը բխում է երկրի շահերից, ապա ես կանցկացնեմ այն»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Ասադը՝ պատասխանելով Էրդողանի հետ հանդիպման հնարավորության մասին լրագրողների հարցին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր գործընկերների հետ որոշում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու և Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև բանակցություններ վարելու ճանապարհային քարտեզը։ Էրդողանն ասել է, որ Ֆիդանը իրավասու է կազմակերպել իր հանդիպումը Ասադի հետ, հնարավոր է, երրորդ երկրում։
Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի այն իրավիճակին վերադառնալու վրա, որը կար մինչև 2011 թվականը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»
- Ասադը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է սիրիացի փախստականների վերադարձի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին