Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար․ Բագրատ Սրբազան
Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ այսօր ընթանում է հավաք, հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ասում եմ բա լավ, կուսակցություններն ինչպե՞ս են բացում հաշիվները, լիքը ընդդիմադիր կուսակցություններ կան, այդ մարդկանց ինչո՞ւ չեն արգելել, օրինավոր ճանապարհով է չէ, բանկում հաշիվ բացես, նյութական միջոցներդ երևան, թափանցիկություն լինի։ Իրենց ինչ գործն է, եթե տեռորիզմի, թրաֆիկինգի վրա չես ծախսում գումարները, որոնք ուղղակի անընդունելի են, բայց եթե գործողությունն ընկալելի և ընդունելի է հաշիվ ինչո՞ւ չեք բացում։ Այ սա է մթնոլորը, անկախ միավոր բանկը վախենում է հաշիվ բացելուց։ Քաղաքական միավորների , կուսակցությունների ներկայացուցիչներին հիմա հարցնում եմ՝ դուք բանկային հաշիվներ ունե՞ք։Օրինակ՝ «Հայաքվեն», «ԱԺԲ»-ն, ՀՅԴ-ն ունե՞ն, մալադեց, բա ոնց եք բացել։ Այսինքն՝ երկրում գործող բոլոր կազմակերպություններն ունեն, բայց այս շարժումը չունի»,- ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ չարիքի դեմ դատական գործընթաց է սկսելու՝ զրպարտության հոդվածով։
«Խորհրդարանում էս նեռը հունիսի 12-ի դեպքերի մասով ասել է հետևյալը․ «Եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել՝ տղաներ, սաղավարտներն իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտներ, ոչ մի բան չի լինելու, հետո գնացել է քարերով հարվածելու գործընթացն է կազմակերպել նույն մարդը»։ Այսինքն՝ ես սկզբից գնացել ասել եմ սաղավարտները հանեք, հետո էլ կազմակերպել եմ քարերով հարվածելը։ Էս հայտարարությունն է արել Խորհրդարանի ամբիոնից, որի մասին այսօր առավոտյան եմ իմացել։ Էս ստախոսը, որը Բեռլինից էսիմ ուր է ուզում քշել հեծանիվը, հուսամ էդպես քշելով կգնա, որոշել է այդպիսի հայտարարություն անել։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգն ի վերջո գործում է ,թե ՝ ոչ։ Այդ որ դատավորն է հանձն առնելու և տանելու այս գործը մինչև վերջ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան