Դատական նիստը նման էր կրկեսի․ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի մասին
Դատական նիստը նման էր կրկեսի։ Այս մասին Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով հերթական դատական նիստից հետո ասաց կինը՝ Աստղիկ Գալեյանը։
«Երկու տարի առաջ տված ցուցմունքը լրիվ այլ բան էր, հիմա՝ այլ։ Նույնիսկ առաջին վկան ՝Մանվել Հարությունյանը, այնքան էր կասկածում իր խոսքերին, պնդեց՝ ցույց տալ, թե ձեռագիր է եղել իր վկայությունը, թե՞ տպագիր։ Տպավորություն է, որ իր համար գրել էին այդ ամեն ինչը, իսկ ինքը տակն ուղղակի ստորագրել է։ Իսկ Ռոմանի մասին կասեմ, որ, այո, լավ «թիկունք» ունի՝ Կառավարության և ղեկավարի հովանավորության ներքո է, իրեն դատարանում լավ էր զգում, բայց իր ասածների մեջ էլ հակասություն կար։ Դա ուղղակի անհիմն մեղադրանքներով դատավարություն էր»,- ասաց նա։
Դատական նիստի ընթացքում, երբ բլոգեր Ռոման Բաղդասարյանը ցուցմունք է տալիս Գարիկ Գալեյանի դեմ, ասել է, որ այցելել է ավելի քան 1450 զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք նորմալ ընտանիքներ էին, իսկ ծնողների մի մասին էլ պիտակավորել է, թե այլ նպատակներ են հետապնդում։
«Այ ոչ ու փուչ , դու գիտես իմ ընտանիքը ինչ ընտանիք է , որ նման արտահայտություն ես անում կամ մյուս զոհված զինծառայողների ծնողներին էլ գիտե՞ս, որ նրանց համարում ես բարձրունքում, մեզ էլ ՝ հակառակը։ Ինչի՞, որ քո հետ չենք փաթաթվում սպիտակ շորեր հագած նկարվում, մենք վա՞տն ենք։ Բայց ես թույլ կտա՞մ, որ իր նման սրբապիղծն իր ոտքը իմ տան շեմից ներս մտցնի։ Կարո՞ղ ա չենք տեսել, թե ինչպես է արցախցիներին վիրավորում իր տեսանյութերում, արցախցիների օրը պիտի ընկնես»,- վրդովված ասաց Աստղիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
- Ցուցմունք տվողին երբ հարցաքննել են ու հարցրել բնակության վայրը, գրել է Ադրբեջան, Բաքու. Աստղ Գալեյան
- Դատարանը Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել
- Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին