Հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել. Գուրգեն Արսենյան
«Ես հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել»,-այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հույս ունեմ՝ մեղմելու երկու երկրների միջև եղած հարաբերություններում սուր կետերը և փոխել երկու երկրների հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ խորհրդարանում արձակուրդների այս ընթացքն օգտագործում է նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ նյութերին ծանոթանալու համար։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ինչ որ փուլում նաև միջազգային հանրությունը կարող է նման պահանջ ներկայացնել մեզ՝ Արսենյանն ասել է, որ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այս պահին պարտավոր է դրսևորել դիվանագիտական զսպվածություն։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանին փոխելու հարցը
- Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան
- Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
- Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին