Իրավունք 17:33 15/07/2024 Հայաստան

Մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու¬թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա¬գործություն¬ների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով այդ միջոցների կենտրոնացումը և դրանով պայմանավորված իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու, հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու, հանցավոր գործունեությունից գոյացած ֆինանսական միջոցներն ստանալու, մասնատելու և շրջանառելու համար օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ և բանկային հաշիվներ:

ՔԿ-ից մանրամասնում են՝  փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ, որոնց հաճախորդների կողմից փոխանցված գումարները հետագայում փոխանցվել են այլ կրիպտարժութային դրամապանակների, այդ թվում՝ երիտասարդի անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված դրամապանակին: Այնուհետև թմրամիջոցներ ձեռք բերած անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակի տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Վճարային գործիքներին մուտքագրված ֆինանսական միջոցները հետագայում փոխանցվել են էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, որից հետո նշված ֆինանսական միջոցները հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Քննությամբ փաստվել է, որ «Բինանս» համակարգում 23-ամյա երիտասարդի «դաշքոին» տեսակի կրիպտոարժութային դրամապանակին, 2021 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում, 38 փոխանցումներով մուտքագրվել է ընդհանուր 7629 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ, իսկ դրանից հետո՝ մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, նույն դրամապանակին մուտքագրվել է ևս 20.778 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ: Այնուհետև մուտքագրված ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք 758.67766102 (28.407 ԱՄՆ դոլար) «դաշքոին» տեսակի կիպտոարժույթն ամբողջությամբ ելքագրվել է և փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Փաստվել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով վերոհիշյալ 12.613.418 ՀՀ դրամից 8.542.241 ՀՀ դրամ գումարը 2020-2023 թվականների ընթացքում փոխանցվել է 23-ամյա երիտասարդի անվամբ «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին և վերջինիս կողմից տնօրինվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք  է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և քայլում. Զինվորի տուն
Զինվորի տունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաերն ասել է. «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտություն...
Աղբյուր` Panorama.am
22:24
Երևանում բախվել են «Toyota Raf 4»-ն ու «Mercedes»-ը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արսեն Ս.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
22:12
Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում պետական խողովակների միջոցով. Վահրամ Տեր-Մաթևոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 168.am-ի  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է. «Շատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն իջեցրել է ավտոմեքենայից ու սպառնացել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։ Օգոստոսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:37
Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կան հրապարակված կարծիքներ՝ այս գործի շտապողականության հետ կապված․ Օրբելյան
Նախկինում այսքան երկար դատական նիստեր չենք ունեցել։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց  ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր...
Աղբյուր` Panorama.am
19:35
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ ՔԿ
 2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
 Բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են  և դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:05
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17 -ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Համապատասխանում է արդյոք Արմավիրի մարզում խմելու ջուրն առողջապահական նորմերին
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու...
Աղբյուր` Panorama.am
18:21
Վերաքննիչ դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանների ներկայացրած բողոքները։ Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնացել...
Աղբյուր` Panorama.am
18:02
Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:47
«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
«Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց...
Աղբյուր` Panorama.am
17:19
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
«Շատ հաճելի է լինել Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել
Տվյալներն առցանց հասանելի են բոլորին
Աղբյուր` Panorama.am
16:44
Արտակարգ դեպք Միքայելյան հիվանդանոցում. Վիրահատված կնոջ թոռը հարձակվել է բժշկի վրա
Սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:34
Դավիթ Անանյան. Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի»...
Աղբյուր` Panorama.am
16:17
Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
71 տարեկան հասակում մահացել է Մայք Ջեքսոնի ավագ եղբայրը՝ ամերիկացի երգիչ ու երաժիշտ Տիտո Ջեքսոնը։ Նա The Jackson 5 խմբի անդամ է։  Երգչի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}