Ինչպես է մի քանի տոննա գազ տեղափոխող բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում
Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, մոտ 20 տոննա գազ տեղափոխող կցորդիչով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հայնվում Դեբեդ գետում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային, վարորդին առաջինը օգնության էին հասել այդ պահին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները և մի վարորդ էր եղել, ով մտել էր գետը ու վթարի ենթարկված վարորդին դուրս բերել անվտանգ վայր։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման