Կրթություն, գիտություն 15:41 15/07/2024 Հայաստան

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ օլիմպիադային մասնակցել է 81 երկրի 305 ներկայացուցիչ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի աշակերտներ Կամունի Աբրահամյանը (12-րդ դասարան) ու Տաթև Սիմոնյանը (11-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Փերիխանյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռուբիկ Կարապետյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Տաթև Սիմոնյանը և Հակոբ Փերիխանյանը։

Օլիմպիադայի 7 օրերի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա) աշխատանքներ։

Թիմը ղեկավարել են Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող Գայանե Ղուկասյանը, ինչպես նաև Սեդա Մարությանը՝ ԵՊՀ-ից, Գևորգ Ավանեսյանը՝ ԵՊԲՀ-ից, Եվա Սողոյանը՝ «ԱՅԲ» դպրոցից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}