ՀՀ իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Այս մասին գրում է Sputnik Արմենիան ու մանրամասնում, որ դեռևս մայիսին հարցում են ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։
Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից ԶԼՄ-ին ասել են, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։
«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված էր պատասխանում։
«Հուլիսի 1-ին մենք նոր հարցում ուղարկեցինք Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները և հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պետք է ավարտեին հուլիսի 1-ին (կանոնակարգն այդպես էլ չընդունվեց. խմբ.):
Չնայած հարցմանը պատասխանելու սահմանված ժամկետ լրացել է, բայց մենք պատասխան չենք ստացել։ Հավելենք, որ այս ընթացքում գրասենյակից բանավոր պարզաբանումներ ստանալու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան