Այսօր որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս արտաքին աշխարհ բաց ճանապարհներ պետք է ստանար. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, դա ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում:
Սակայն Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով և պաշտոնական Երևանի պարտվողական/զիջողական քաղաքականության հետևանքով, ներկայումս թեման միջազգային օրակարգում ամրագրում է ստացել «զանգեզուրյան միջանցքի» համատեքստում:
Բացի նրանից, որ թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել, այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան