Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ օրենքով սահմանված կարգով Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձորի համայնքապետի պաշտոնը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, արձագանքելով Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի փոփոխությանը, գրում է.
«Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով):
Պարոն Ասլանյանին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն և անկոտրում կամք արդարության համար պայքարում։
Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը:
Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի:
Լուսանկարը՝ 15 դեկտեմբերի, 2021թ., ՀՀ քննչական կոմիտե:»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան