Երկու տարի առաջ այս օրը մահացավ Արմեն Գրիգորյանը
Երկու տարի առաջ այս օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Նա մինչ մահը երկու ամիս պահվում էր անազատության մեջ։
Նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։ Դատարան մեկնած բժիշկներն Արմեն Գրիգորյանի մոտ արձանագրել են սրտի կանգ։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր 2022թ. մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին Գրիգորյանի պաշտպանը մշտապես բարձրաձայնել էր, դիմել, սակայն դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երկարաձգել էր կալանքը։
Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել ԱԱԾ-ն «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու հատկանիշներով»։
Լուսանկարներն արված են դատական վերջի նիստի ընթացքում։ Հեղինակը լրագրող Սյուզի Բադոյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով Վերաքննիչի նիստն այսօր չի կայանա
- Փաստաբան. Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան