Ինչո՞ւ այսքան ներուժով ժողովուդրն այսքան խեղճ վիճակում է գտնվում․ Բագրատ Սրբազան
«Մենք շատ կարևոր փուլ ենք մտել և այն պայմանավորված է նաև որոշակիորեն մեր կամքը փրկելու հետ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ կան որոշակի խոսակցություններ
«Ես մենակ չեմ ժողովուրդ ջան։ Այս փուոլում տարբեր մարդիկ են գալիս, օրինակ՝ երեկ գիշեր սփյուռից մարդիկ են եկել, ամենամեծ բժշկական հաստատություններից մեկի նախագահը, որը մեր հայրենակին ու իմ ընկերն է։ Միայն այդ ԱՄՆ-ում գտնվող հաստատությունն ունի 12 հազար բժիշկ։ Երբ ես խոսում եմ մեր ներուժի մասին՝ լինի Հայաստանում, թե սփյուռքում, որևէ բան չեմ չափազանցնում։ Հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ այսքան ներուժով ժողովուդրն այսքան խեղճ վիճակում է գտնվում։ Սրա միակ պատասխանն ու լուծումը պետության օրակարգն է։ Սա առանցքային հարց է»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ մեր պետությունը պետք է դառնա հնարավորությունների երկիր։
Նա նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը կրկին հանդիպում կլինի։
«Մինչ այդ աշխատեք, ժողովուրդ ջան, տարբեր ուղղություններով։ Խոսեք պայքարի էության և ձեր հույզերի մասին»,- ասաց Սրբազանը։
Այսօրվա հանդիպումն ավարտվեց աղոթքով։
Հարակից հրապարակումներ`
- Երբևէ չի եղել, որ սփյուռքն այսքան հեռացած լինի հայրենիքից․ Վահագն Մելիքյան
- Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար․ Բագրատ Սրբազան
- Ոմաց սոցիալական միջոցներով են փորձում ճնշել, ոմաց՝ գործից հանելով․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ