Բայդեն. ԱՄՆ քաղաքական հռետորաբանությունը թեժացել է, ժամանակն է «սառչելու»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձ է հղել հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո։ Նա ամերիկացիներին կոչ է արել «իջեցնել ջերմաստիճանը» և «սառչել»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը դառնա նորմ։ Երկրի քաղաքական հռետորաբանությունը թեժացել է։ Ժամանակն է սառչելու»,-kommersant.ru-ի հաղորդմամբ, ասել է նախագահը։
Երկրի ղեկավարի խոսքով, անհրաժեշտ է «ջերմաստիճանն իջեցնել մեր քաղաքականության մեջ»։
Նա նշել է, որ մարդկանց միջև կան տարաձայնություններ, և «այս ընտրություններում խաղադրույքները չափազանց մեծ են», բայց «քաղաքականությունը երբեք չպետք է լինի մարտի դաշտ, բառիս բուն իմաստով»: Բայդենը նաև նշել է, որ «որքան բարձր են խաղադրույքները, այնքան կրքերը բորբոքվում են»։
«Ինչ էլ որ լինեն մեր համոզմունքները, դրանք երբեք չպետք է վերածվեն բռնության», - ավելացրել է նա:
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է կատարվել։ Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, ինչից հետո նրան արյունոտ ականջով տարել են հարթակից ու հոսպիտալացրել։ Բուժում ստանալուց հետո Թրամփը դուրս է գրվել հիվանդանոցից։
Կրակողը սպանվել է։ ՀԴԲ-ի տվյալներով, նա 20-ամյա Փենսիլվանիայի բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը բացատրել է, թե ինչու է կրակողը վրիպել
- Քաղաքագետ. Թրամփին չսպանած փափմփուշտը դառնալու է դեմոկրատների պարտության խորհրդանիշը
- Մահափորձից հետո Չինաստանում անմիջապես սկսել են Թրամփի նկարով շապիկներ վաճառել
- Փաշինյանը Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել
- Թրամփի որդին հոր դեմ մահափորձից հետո հայտարարություն է արել
- Մահափորձ՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ