Թրամփը բացատրել է, թե ինչու է կրակողը վրիպել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարողացել է խուսափել հրազենային լուրջ վնասվածքից, քանի որ այդ պահին շրջվել է՝ կարդալով անօրինական ներգաղթի վիճակագրությամբ աղյուսակը։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ հանրահավաքը ողբերգական ավարտ կունենար, եթե աղյուսակից տվյալները կարդալիս գլուխը չշրջեր աջ։ Նա ավելացրել է, որ ցանկանում էր շարունակել իր ելույթը Փենսիլվանիայում, սակայն Գաղտնի ծառայության գործակալները տարել են իրեն ու ասել, որ «դա անվտանգ չէ»:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրամփը նաև հրաշք է անվանել այն, որ ողջ է մնացել մահափորձից հետո։ Բժիշկը, քաղաքական գործչին ասել է, որ երբեք չի տեսել, որ որևէ մեկը ողջ մնա նման հարվածից հետո։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է կատարվել։ Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, ինչից հետո նրան արյունոտ ականջով տարել են հարթակից ու հոսպիտալացրել։ Բուժում ստանալուց հետո Թրամփը դուրս է գրվել հիվանդանոցից։
Կրակողը սպանվել է։ ՀԴԲ-ի տվյալներով, նա 20-ամյա Փենսիլվանիայի բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Թրամփին չսպանած փափմփուշտը դառնալու է դեմոկրատների պարտության խորհրդանիշը
- Մահափորձից հետո Չինաստանում անմիջապես սկսել են Թրամփի նկարով շապիկներ վաճառել
- Փաշինյանը Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել
- Թրամփի որդին հոր դեմ մահափորձից հետո հայտարարություն է արել
- Մահափորձ՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան