Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Բուդապեշտում ընթացող մրցաշարի երկրորդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Բուդապեշտում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ փուլ, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 230 հազար եվրոն։
rsport.ria.ru-ի հաղորդմամբ, Կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 75-րդ տեղը զբաղեցնող 21-ամյա Ավանեսյանն իր մեկնարկային խաղում 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է մրցաշարի հինգերորդ ռակետ լեհ Մագդալենա Ֆրեխին: Հանդիպման տևողությունը 1 ժամ 57 րոպե էր։
Էլինա Ավանեսյանը հաջորդ մրցակիցը կլինի իսպանուհի Ռեբեկա Մասարովայի և հունգարացի Նատալյա Շաբանինի հանդիպման հաղթողը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան