Մանրամասներ Թալինի քաղաքապետի տեղակալի մասնակցությամբ միջադեպից
«Վարչապետը երբ գալիս էր մեր մարզ այցելության, էդ օրը զոհվածների տղաների շիրիմների շրջակայքում ավազ էին լցնում, որ հարթեցնեին։ Եկել էր էդտեղ, մեքենայով 2-3 անգամ մանևր էր արել, կանչել են, զգուշացրել են, որ, եղբայր ջան, ի՞նչ ես անում, ինքն էլ հայհոյել է՝ ով, որ ՔՊ-ական է ․․․․»,-այս մասին 24News-ի հետ զրույցում հուլիսի 12-ին Թալինում փոխքաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է պատմել ներկաներից մեկը։
24News-ը կապ է հաստատել նաև Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի հետ, վերջինս նշեց, որ տեղյակ է միջադեպի մասին, ըստ իրեն հասած տեղեկությունների` փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանն ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար։
24News-ին հայտնի է դարձել, որ ոստիկանություն դիմաց 39-ամյա Գագիկ Մ․-ն զրկված է եղել վարորդական վկայականից։
Քիչ առաջ տեղեկություն է տարածվել մամուլում, որ Արագածոտնի մարզի բնակիչը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Թալինի փոխքաղաքապետ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանն իրեն ծեծի է ենթարկել, վնասել իր «Opel»-ը։
39-ամյա Գագիկ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 12-ին ժամը 11։00-ի սահմաներում ավտոմեքենան վարելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և 38-ամյա Սուրեն Թ․-ի ու Գուրգեն Թադևոսյանի միջև, որի ժամանակ վերջինները հարվածներ են հասցրել իրեն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան