Մահացել է հայտնի դերասանուհի Շենեն Դոհերթին
53 տարեկանում քաղցկեղի հետևանքով մահացել է հայտնի դերասաբուհի Շենեն Դոհերթին։
«Ծանր սրտով հաստատում եմ դերասանուհի Շենեն Դոհերթիի մահը։ Նա նվիրված դուստր էր, քույր, մորաքույր և ընկեր՝ շրջապատված իր սիրելիներով, որոնց թվում էր նաև նրա շունը», - հայտնել է նրա ներկայացուցիչը:
Դոհերթին չորս տասնամյակ անցկացրել է կինոյում՝ նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում։ Նա առավել հայտնի է «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում Բրենդա Ուոլշի դերով և «Հմայվածներ» հեռուստասերիալում Փրյու Հոլիվելի դերով։
Դերասանի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել էր 2015 թվականի մարտին։ Նա ենթարկվել էր մաստեկտոմիայի, ճառագայթային և քիմիաթերապիայի։
Երկու տարի անց քաղցկեղը կրկին գլուխ էր բարձրացրել։