Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ չեղարկելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կասեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան, որը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքին, այսպես կոչված «ռուսական օրենքին»։ Այն հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։
Նախագահը այս հայցով պահանջում է կասեցնել նշված օրենքը և վերջնականապես չեղարկել»,- sputnik-georgia.ru -ի հաղորդմամբ, ճեպազրույցում ասել է Մսխիլաձեն։
Վրաստանում հունիսի 3-ից ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ըստ որի օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները և լրատվամիջոցները ստիպված կլինեն մուտք գործել «օտարերկրյա գործակալների» ռեեստր, եթե նրանց տարեկան եկամտի 20%-ից ավելին օտարերկրյա ֆինանսավորում է։ Տարին մեկ անգամ պետք է հայտարարագիր լրացնեն։
Հարակից հրապարակումներ`
- «Գործակալների օրենքին» չենթարկվելու դեպքում ՀԿ-ների հաշիվները կսառեցվեն. Կախա Կալաձե
- Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն՝ բողոքի ալիքի ֆոնին
- Վրաստանն արձագանքել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշմանը
- Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա