Փաշինյանի «եվրաինտեգրումից» ռուսական «հոտ» է փչում. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենանցը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած հայտարարությանը, գրում է.
««Առաջարկել եմ 3-րդ փոխվարչապետի ինստիտուտ ստեղծել, որը կզբաղվի բացառապես եվրաինտեգրման գործով»,- ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Դարձյալ գործ ունենք սովորական մի պոպուլիզմի հետ, որի խնդիրը ոչ այնքան արտաքին քաղաքական կոնկրետ կուրս իրականացնելն է, որքան ներթիմային, ներքաղաքական հարցեր լուծելը:
«Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ստեղծած փոխվարչապետական երրորդ հաստիքը համարում էր «բյուրոկրատական» կառավարման և ժողովրդի հարկերը «լափելու» միջոց: Հիմա հեղափոխության հետքն իսկ չի մնացել և, ըստ ամենայնի, Փաշինյանը յուրային մեկին պաշտոնի նշանակելու խնդիր ունի:
Մյուս կողմից, «եվրաինտեգրումը» և «հակառուսականությունը» հասարակության մի ստվար զանգվածի էլեկտորալ նպատակով մոբիլիզացնելու հրաշալի «բլիթներ» են:
Իսկ բովանդակային հարթության վրա Փաշինյանի «եվրաինտեգրումից» ռուսական «հոտ» է փչում:
Դատեք ինքներդ:
2023թ. հունվար-մայիսին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 2.8 մլրդ $, մեկ տարի անց՝ 7.6 մլրդ $:
2023թ. հունվար-մայիսին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ կազմել է 1.1 մլրդ $, 2024թ-ին՝ 877.4 մլն $:
Երևի այս ցուցանիշներն ավելի տպավորիչ դարձնելու համար է պետք եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը»։