Ադրբեջանն Արցախում իրականացվելիք ռուսական ընկերություններից ստացել է 24 նախագծերի վերաբերյալ հայտեր
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը օկուպացված Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք 24 նախագծերի վերաբերյալ հայտեր է ստացել ռուսական ընկերություններից։
Այս մասին հայտարարել է այդ երկրի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Ալեքպերովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Մենք ակնկալում ենք ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությունը ազատագրված (օկուպացված - խմբ.) տարածքներում իրականացվող նախագծերին, ինչը, անշուշտ, կնպաստի [Ադրբեջանի և Ռուսաստանի միջև] գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը։
Մինչ այժմ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը 24 նախագծերի հայտ է ստացել ռուսական ընկերություններից՝ հիշյալ տարածքներում աշխատելու համար»,- ասել է Ալեքպերովը։
Փոխնախարարն ընդգծել է, որ այնտեղ գործող ընկերություններին տրամադրվում են «շատ բարենպաստ արտոնություններ»։