Խայտառակ անարդարություն է, իսկ իրավապաշատպան կազմակերպություններից գրեթե ծպտուն դուրս չի գալիս. Գեղամ Մանուկյան
«Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, զինվորականներ, Արմեն Աշոտյանը,... բոլորը քաղաքական նպատակներով, Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա ՔԿՀ մոտ է, սպասում է Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվմանը, ով 2,7 տարի անազատության մեջ է և գրավի դիմաց ազատ է արձակվում։
«2 տարի 7 ամիս անազատության մեջ է ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուղղակի իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով»,- ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ էր, քանի որ այս իշխանությանը ոչ հաճո կարող էր համայնքի ղեկավար լինել։
«Իրավական խայտառակ անարդարություն է։ Այս խայտառակությունը համատարած է։ Սրան զուգահեռ կա մի իրողություն, ողբերգություն՝ Հայաստանում չկա քաղհասարակություն։ Տարիներով ձևավորված իրավապաշատպան կազմակերպություններից գրեթե ծպտուն դուրս չի գալիս, գումարած եվրոպական կառույցների լիակատար թողտվությունը՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, առաջընթաց, գովք, քանի որ ունեն քաղաքական շահեր կապված այս իշխանությունների հետ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մամիկոն Ասլանյանը 2,7 տարում մոտ 50 կիլոգրամով նիհարել է
- Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ օրենքով սահմանված կարգով Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձորի համայնքապետի պաշտոնը
- Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
- Բագրատ Սրբազանի առաջարկով ներկաները ծափահարություններով ողջունեցին Մամիկոն Ասլանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները