Մամիկոն Ասլանյան. Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչինչից չեմ վախեցել
«Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողները Վանաձորի ՏԻՄ ընտրութուններում առավել շատ ձայներ հավաքած Մամիկոն Ասլանյանինց հարցրեցին, ե՞րբ է սկսելու զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ։
«Չգիտեմ՝ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը ոնց է։ Ես ոչ մի տեղ չեմ կորչելու, ոչ մի բանից չեմ խուսափում։ Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչինչից չեմ վախեցել, կամքս չի կոտրվել, ընդամենը ես մարտավարական առումով պետք է հասկանամ իմ անելիքները։ Եթե մինչ այսժմ տուժել եմ միայն ես, չեմ ցանկանա, որ տուժեն այլ մարդիկ»,-ասաց նա։
Մ. Ասլանյանը հաստատեց տարածված այն տեղեկությունները, որ իր՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքոսւմ առաջարկել են կոալիցիոն հուշագիր ստորագրել։
«Անձնավորված խոսակցություններ չեմ ուզում ի հայտ բերել, դրանց մասին հրապարակային խոսել։ Բնականաբար եղել է առաջարկություն, որ կոալիցիոն հուշագիր ստորոգրվի։ Ես էլ ասել եմ, որ ընտրական այս տրամաբանության մեջ, որը տեղի էր ունեցել Վանաձորում 2021թ. չի կարելի, կարելի էր աշխատանքային, ոչ քաղաքական համագործակցություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
- «Հրապարակ». Մամիկոն Ասլանյանը 2,7 տարում մոտ 50 կիլոգրամով նիհարել է
- Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ օրենքով սահմանված կարգով Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձորի համայնքապետի պաշտոնը
- Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին