Օրվա մամուլ 08:59 16/07/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Ո՞վ է Սարգիս Բաղինյանը, ով Նիկոլ Փաշինյանի կողքին է գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մարզեր այցելում։ «Ժողովուրդ» օրաթերթը այդ այցելությունների մեկնարկից դեռ օրեր առաջ դրանց իրական նպատակների մասին գրել էր. Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար է գնում մարզեր, իրեն մատուցում՝ իբրև հասարակ հասանելի ղեկավար՝ հեռանկարում 2026 թվականի ընտրությունների համար ձայներ հավաքելու հույսերով։

Իսկ ովքե՞ր են նրան ուղեկցում հանդիպումների ժամանակ. բացի տեղական ինքնակառավարման մարմիններից՝ Փաշինյանին մարզերում ողջունում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, զինվորականներ և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց շարքերում թերևս ստվերում կա ևս մեկը, ով Նիկոլ Փաշինյանի կողքին է գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ։ Խոսքը ստվերում մնացած, բայց ոչ ստվերային, «նախկինների» ժամանակներից ղեկավարների կողքին կանգնած Սարգիս Բաղինյանին է վերաբերում։

Իսկ ո՞վ է Սարգիս Բաղինյանը. Նա քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն է եղել։ Բաղինյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին իշխանությունների օրոք՝ 2021 թվականին նա եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, ապա դադարեցրել է պաշտոնական պարտականությունները 2023 թվականի մարտին։ Բաղինյանը, սակայն, շարունակում է Փաշինյանի կողքին մնալ՝ որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը գործունեություն է ծավալում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում, այսինքն՝ Փաշինյանի այցերը դպրոցներ և մանկապարտեզներ Բաղինյանի հետ ուղիղ կապ ունեն, քանի որ, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, ծրագրերը իրականացվում են այս հիմնադրամի աջակցությամբ։

Սարգիս Սուրիկի Բաղինյանի որդին՝ Սուրեն Սարգիսի Բաղինյանը, համաձայն հայտարարագրի՝ աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ։ Սակայն, հարկ է նշել, որ 2024 թվականի տարեսկզբին ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են քննչական կոմիտեին։ Սարգիս Բաղինյանը հենց որդու գործոնով պամանավորված է այս տարի ներկայացրել 2023 թվականի՝ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր։

Այսպիսով՝ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրենը 2014 թվականին ժառանգությամբ ստացել է մեկ անվտոտնակ և մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Բաղինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 735 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 30 մլն դրամ, 75 հազար դոլար և 16 հազար եվրո։

Սարգիս Բաղինյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 726 հազար դրամ, որից 11 մլն 19 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իսկ 2 մլն 707 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, քանի որ 2023 թվականի առաջին եռամսյակում նա դեռ նախարարի խորհրդական է եղել։

Բաղինյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 130 հազար դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:15
Մի «ճտացրեք» պարանոցը. Բժիշկը բացատրում է՝ ինչու
Մի «ճտացրեք» պարանոցը: Խորհուրդ է տալիս կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն ու բացատրում. «Եթե ​​սիրում եք...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ԱԺ միջանցքում նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված
«Հրապարակ» թերթը գրում է . «Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը՝ առողջապահության փոխնախարար. Ոչ նախարարն է բժիշկ, ոչ էլ՝ տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». ՔՊ-ում կադրային սով է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են,...
Աղբյուր` Panorama.am
09:05
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:01
Հոկտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.97 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:58
Գեղարոտ. Տեղացել է առաջին ձյունը
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». «Չաղ Ռուստամը» չի ընդունում մեղադրանքը, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավարտական փուլում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության...
Աղբյուր` Panorama.am
08:07
Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը
Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը՝ ադրբեջանական կողմը ջնջում է քաղաքի հայկական անցյալը:
Աղբյուր` Panorama.am
23:23
74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Փաշինյանի այցելած «Ռենդերֆորեսթ»-ը Վահե Գրիգորյանի կնոջը՝ Ծովինար Բաբայանին տրամադրել է 7,400,000 դրամ. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի այցելած...
Աղբյուր` Panorama.am
22:54
Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի երթևեկությունը. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Գազարագույնի մեջ
Ըստ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի 2024 թվականի «Համացանցի ազատությունը» զեկույցի՝ Հայաստանը համարվում է «ազատ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել
Արխանգելսկի մարզում հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Երևանը կրկին Վենետիկի է վերածվել
Հորդառատ անձրևից հետո Երևանը կրկին անցավ ջրի տակ։ Այս անգամ հեղեղվել են կամուրջները։    ...
Աղբյուր` Panorama.am
21:36
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 բռնցքամարտիկ եզրափակիչում են
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱU-ի ղեկավար Սինվարի սպանությունը
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը։...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը, Ավետիսյան
երմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը գրում է․ «Այն ինչ հիմա տեղի է ունենում...
Աղբյուր` Panorama.am
20:51
Լոռու մարզում ԵՄ դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ
ԵՄ-ի ներկայացուցչությունը Հայաստանում տեղեկացնում է․ «Լոռու մարզ այցելության ընթացքում ԵՄ դեսպանը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները...
Աղբյուր` Panorama.am
20:40
Թաթոյանը ՄԹ խորհրդարանում ներկայացրել է Արցախի, ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը
Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը՝ ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային հանդիպմանը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացնում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին․ Աշոտյան
Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ո՛չ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու,...
Աղբյուր` Panorama.am
20:06
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում փաստաբան Ռոման Երիցյանի բողոքը քննարկման ընդունելու մասին
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․ «Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Էրիկ Բեգլարյանը՝ հանդես գալով Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աջափնյակ Գ1 թաղամասում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:41
ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
Գազայի հատվածի բնակչության մոտ 86%-ը սննդի խիստ պակաս է զգում, գրեթե 133 հազար մարդ սովի է մատնված, և սպասվում է, որ առաջիկա ամիսներին այդ թիվը...
Աղբյուր` Panorama.am
19:26
Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժնում․ Փաստաբան
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է, ինչ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է լատվիացի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Վրաստանում ընդունված «գործակալների օրենք»-ը Ստրասբուրգի դատարանում կբողոքարկեն
Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ֆիզիկական անձինք «գործակալների օրենք»-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով մեղադրանք է ներկայացվել 17-ամյա երիտասարդի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:37
ԱԺ-ում կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկում
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}