Մաշկային ալերգիայի առաջացման պատճառները՝ ըստ մասնագետի
Ալերգիկ հիվանդությունների մաշկային արտահայտումների պատճառ կարող են լինել ոչ միայն սննդային, դեղորայքային ալերգենները, այլև փոշուց, արևից, քիմիական նյութերից, միջատների խայթոցից առաջացող ալերգիաները:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները նշում են, որ սովորաբար մաշկային արտահայտմամբ ալերգիաներ առաջանում են երեխաների մոտ, քանի որ նրանց մաշկն ավելի զգայուն է: Վերջիններիս դեպքում ավելի հաճախ հանդիպում են սննդային և շփումային ալերգիաները:
Ալերգիաներին բնորոշ հիմնական ախտանշաններն են՝
* աչքերի շուրջ մաշկի մգացում
* քոր
* արցունքահոսություն, աչքերի կարմրություն
* փռշտոցներ
* սպաստիկ բնույթի, չոր հազ
* դժվարաշնչություն
* գրգռված վիճակ, հոգնածության զգացում։
Ալերգիաներից խուսափելու համար պետք է
Առաջին հերթին իմանալ ալերգիայի առաջացման պատճառը: Եթե դա սննդային է, ապա խորհուրդ է տրվում չուտել այս կամ այն մթերքը, որից օրգանիզմ են ներթափանցում ալերգիկ գրգռիչները:
Եթե շփումային ճանապարհով է ալերգիան առաջացել և զարգացել, ապա հարկավոր է որոշ ժամանակով շփումը նվազագույնի հասցնել։
Չի կարելի երեխաների սպասքը լվալ մեծերի սպասքի մաքրման համար նախատեսված միջոցներով, քանի որ այդ սպասքի վրա կարող են մնալ երեխայի իմունային համակարգի համար վտանգավոր բաղադրչներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ:
Չի կարելի նաև լվալ մանկական սենյակի հատակը ընդհանուր օգտագործման համար նախատեսված մաքրող միջոցներով ու փայլեցնել մանկական կահույքը՝ կահույքի փայլեցման համար նախատեսված միջոցներով:
Չի կարելի բացառել նաև ժառանգական գործոնը, վատ ողողած սպիտակեղենը, աղտոտվածությունն ու սննդակարգը:
Փոքր երեխայի թույլ իմունային համակարգը պարզապես չի հասցնում ընտելանալ իրեն շրջապատող ագրեսիվ գործոններին: Այդ պատճառով խորհուրդ է տրվում դիմել բժշկի հետագա բարդություններից խուսափելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա