Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում. Միրզոյան
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։
ԱԳՆ հաղորդմամբ, Ա. Միրզոյանը հանդես է եկել ելույթով.
«Պարո՛ն նախագահ,
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում:
Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ փոխկապակցված մարտահրավերների և ճգնաժամերի՝ փորձելով կատարել կայուն զարգացման նպատակների խոստումը:
2023թ. սեպտեմբերին ընդունված քաղաքական հռչակագիրն ընդգծեց, որ 2030թ. օրակարգը մնում է կայուն զարգացման հասնելու մեր հիմնական ճանապարհային քարտեզը, մինչդեռ կայուն զարգացման նպատակները և դրանց թիրախները միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը և հասնել գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների դերի ամրապնդմանը հասնելուն:
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում, բազմաթիվ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարհացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրա՝ բարձրացնելով աղքատության մեջ հայտնված մարդկանց թիվը, թուլացնելով պարենային անվտանգությունը, մեծացնելով անհավասարությունը և ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրա հատուկ ազդեցությամբ: Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ զտումները շարունակում են ձևավորել միջազգային հարաբերությունները։
Միջազգային հանրության համերաշխությունն ու արդյունավետ համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն այս բացասական միտումը փոխելու և ապագա սերունդների համար ավելի ապահով և լավ աշխարհ թողնելու համար: Հավաքականորեն որպես համաշխարհային հանրություն, մենք կարող ենք իրականացնել հավակնոտ և փոխակերպող փոփոխություններ, երբ լինի բավարար քաղաքական կամք և վճռականություն:
Այստեղ կցանկանայի նշել այն հարցապնդումը, թե արդյոք մենք ի վիճակի ենք ոչ միայն մեր ձայնը լսելի դարձնել, այլ նաև օրինակով ցույց տալ, որ նման միտումի փոփոխությունը հնարավոր է:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում:
Ավելի ուշ, օրվա ընթացքում ես կներկայացնեմ Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը, որը կարևոր փորձ է՝ գնահատելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն ու մարտահրավերները՝ միաժամանակ բացահայտելով քաղված դասերը:
Եզրափակելով՝ ես վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը և ավելի լավ վերականգնելու ջանքերին՝ ոչ ոքի չթողնելով հետևում: Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը:
Շնորհակալություն:»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան