Աբրահամյան. Հերթական անգամ հանրությանը, այս դեպքում նաև միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ի՞նչ է ստացվում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզվում է, որ նրանից դեռ բարդ որոշումների և լուրջ զիջումների ակնկալիք կա:
Սա է՞ խաղաղության հասնելու միջազգային պատկերացումները: Այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որը պարբերաբար նաև հրապարակային է հնչեցվում:
Ու դեռ մեր ժողովրդին էլ, փաշինյանական իշխանությունը համոզում է, որ իրենք երկիրը խաղաղության են տանում, այն դեպքում, որ հերթական անգամ հանրությանը, այս դեպքում նաև միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների»:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման նպատակն էր քաղաքակիրթ տեսք ապահովել Հայաստանի ադրբեջանացմանը. Շարմազանով
- Երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Էնթոնի Բլինքեն
- ԱՄՆ-ն շարունակում է աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան