Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել
«Թշնամու զորքն արդեն Կիրանցի տարածքում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։
ArmeniaSputnik-ի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնել են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։
Մոտ մեկ ամիս առաջ Sputnik Արմենիան Տավուշի Կիրանց էր այցելել՝ փորձելով հասկանալ, թե սահմանազատումից հետո ինչն է մնալու Հայաստանին, ինչն է անցնելու Ադրբեջանին։ Տեսանյութում ցուցադրվող ճանապարհով արդեն ադրբեջանիցներն են քայլում։