Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան
«Անկեղծ ասած, ես հետ եմ մնացել մեր երկրի փոփոությունների դինամիկայից։ Ես որ գնացել եմ ՔԿՀ, մեծ երկիր էր։ Հիմ չգիտեմ, ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք սպասելի՞ էր հենց այս օր իր նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխելու վերաբերյալ հարցին։
«Ազատություն» ռկ-ի լրագրողը հարցրեց՝ գուցե պայմանավորվածություն կա ազատ արձակվելու դիմաց հաջորդ ընտրություններին չառաջադրվելու վերաբերյալ։
«Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է»,-ասաց նա՝ չբացառելով, որ վաղը իրեն կարող են կրկին կալանավորել։
Ասլանյանի խոսքով, գուցե հետագայում ինքն այս ամենին անդրադառնա ամենայն մանրամասնություն, հիմա ասում է՝ սա քրեական ու քրեական դատավարական հարց չէ, այստեղ մասնակցություն է ունեցել նաև վարչական դատարանը, որը կալանք է դրել ավագանու նիստերի վրա։
«Շատ վատ, խայտառակ նախադեպ է ստեղծվել ընտրական պրոցեսի իրացման առումով։ Այսինքն, ցանկացած ընտրական պրոցեսից հետո կարող են գտնել քաղաքական վաճառականներ, որոնք կարող են դիմել ընտրությունների արդյունքներն առանց հիմքի վիճարկելու համար՝ մերժված լինելով հանդերձ»,-ասաց Ասլանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանին ի նկատի՞ ունի, Ասլանյանը պատասխանեց՝ իրենից թաքուն չի դիմել Մարուքյանը։
«Ինքն ինձ ասել է, որ ճնշում կա իր վրա, ստիպված է լինելու դիմել։ Ինքն էնքան կալիբր չունի, որ իր դատարան դիմելու արդյունքում ես ՔԿՀ-ում լինեի, բայց իր դիմելու արդյունքում տուժել է Վանաձորի ընտրական ողջ տրամաբանությունը, անհիմն արգելանք է դրվել ավագանու նիստի վրա, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
- «Հրապարակ». Մամիկոն Ասլանյանը 2,7 տարում մոտ 50 կիլոգրամով նիհարել է
- Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ օրենքով սահմանված կարգով Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձորի համայնքապետի պաշտոնը
- Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան