Եվրոպական մի շարք շրջաններում սաստիկ շոգեր են
Եվրոպայի մի շարք շրջաններում ուժեղ շոգ է սկսվել։ Որոշ երկրներում ջերմաստիճանը հասնում է +40-ի։ Եվրանյուզը գրում է, որ էներգետիկ համակարգերը չեն կարողանում հաղթահարել բեռը:
Ռումինիայում արտակարգ իրավիճակների ծառայությունները ծանրաբեռնված են զանգերով՝ երկրի մի քանի շրջաններ պատուհասած ծայրահեղ շոգի պատճառով։ Այնտեղ հայտարարվել է եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ։ Ջերմաստիճանը որոշ շրջաններում ստվերում հասնում է +40 աստիճանի։
Գնացքների և մեքենաների արագությունը սահմանափակ է։ Աննորմալ ջերմաստիճանը ծանրաբեռնում է նաև էներգետիկ համակարգը: Արտադրությունը չի համընկնում սպառման հետ, և էլեկտրաէներգիայի անջատումները գնալով հաճախակի են դառնում։
Ուկրաինայի բնակիչները կիզիչ արևից թաքնվելու տեղ չունեն. երկրի էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել կամ վնասվել է Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքով։ Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով օդորակիչները չեն աշխատում։
Հյուսիսային Մակեդոնիայի հարավային և կենտրոնական շրջաններում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Ամենամեծը Նեգոտինո համայնքի լեռնային շրջաններում է։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավիացիան։ Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով, երկրում գրանցվել է 7 բռնկում։ Իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են հարևան երկրներին՝ Սլովենիայի, Թուրքիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին