Վրաստանում կարտոֆիլի արտադրողականությամբ առաջին տեղը զբաղեցնում է Սամցխե-Ջավախքը
Վրաստանում կարտոֆիլի արտադրողականությամբ առաջին տեղը 2023 թվականին, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության, զբաղեցնում է Սամցխե-Ջավախքը, հիմնականում՝ ձմեռային (դիմացկուն) կարտոֆիլի սորտերով: Երկրորդ տեղը Վրաստանում Քվեմո Քարթլին է զբաղեցնում, այստեղ մշակվում են ամառային սորտերը:
Jnews-ի հաղորդմամբ, այս տարի եղանակը դեռ բարենպաստ է կարտոֆիլի բերքահավաքի համար: Գյուղատնտեսների դիտարկումներով,այս տարի կարտոֆիլի լավ բերք է սպասվում։
Ողջ Վրաստանում, ըստ «Սաքստատի», 2023 թվականին աճեցվել է 197300 տոննա կարտոֆիլ, բերքատվությունը կազմել է 12,2 տոննա/հա։
Ամենաշատ կարտոֆիլն աճեցվել է Սամցխե-Ջավախքում՝ 129,100 տոննա, երկրորդ տեղում է Քվեմո Քարթլին՝ 38,800 տոննա կարտոֆիլով։
2016-2023 թվականներին Սամցխե-Ջավախքում լավագույն բերքը ստացվել է 2016 թվականին՝ 160 500 տոննա, ամենացածր բերքը եղել է 2017 թվականին՝ 103 400 տոննա։ Ամենաբարձր բերքատվությունը դիտվում է 2021 թվականին՝ 16,7 տոննա/հա, իսկ ամենացածրը՝ 2017 թվականին՝ 9,6 տոննա/հա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան