Իրավունք 10:13 16/07/2024 Հայաստան

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ 

ԲԴԽ որոշումը  ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր է։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրապարակումից առաջ ասաց. «Նախևառաջ տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո ստացվել է դատավոր Աննա Դանիբեկյանի միջնորդությունը` կարգապահական վարույթի ընթացքը վերսկսելու մասին:

Դատավոր Աննա Դանիբեկյանն իր դիմումում նշել է, որ սույն թվականի հուլիսի 9-ին կայացած նիստին Բարձրագույն դատական խորհուրդը չի սպասել իրեն և 5 րոպե ուշացման համար իրեն զրկել է լսված լինելու իրավունքից:

Այս խնդիրը մանիպուլյատիվ և մոլորեցնող գլխագրերով շրջանառվել է նաև մի քանի ճանաչված լրատվամիջոցներում: Անաչառ դիտորդի, դատավորի և բոլոր շահագրգիռ անձանց համար Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ խորհուրդը տեղեկացված չէր և չէր կարող ենթադրել, թե դատավորը ուշանալու է 5 րոպե, 50 րոպե, թե ընդհանրապես որոշել է չներկայանալ: Ցանկացած փուլում նիստին չներկայանալը դատավորի երաշխավորված իրավունքներից է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, դատական նիստից առաջ և դրա ընթացքում որևէ անձի միջոցով Բարձրագույն դատական խորհրդին չի զգուշացրել իր բացակայության պատճառների և տևողության մասին:

Հետևաբար, թեև դատարաններում` հատկապես բարձրագույն դատական ատյաններում ուշացումները անընդունելի են, սակայն պատշաճ ծանուցման դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող էր հաշվի առնել ուշացման ժամանակահատվածը, պատճառները և որպես բացառություն «սպասել» դատավորին:

Հակառակ պարագայում երբ դատավորը պատշաճ ծանուցված է և առանց որևէ տեղեկացման պարզապես չի ներկայացել, Բարձրագույն դատական խորհրդի պարտականությունն է ապահովել գործի քննության հետագա պատշաճ ընթացքը շարունակելով և ավարտելով դատաքննությունը:

Նաև հարկ ենք համարում արձանագրել, որ «լսված լինելու իրավունքը» բացարձակ չէ, ավելին՝ այն ենթադրում է որոշակի գործողություններ կատարելու պարտականություն, ինչպիսիք են` նիստերին պատշաճ ժամանակին ներկայանալը, ներկայացուցիչ ուղարկելը, դիրքորոշման կամ պատասխանի ներկայացումը և այլն:

Չնայած դատավոր Աննա Դանիբեկյանը հնարավորություն է ունեցել կարգապահական վարույթը նախաձեռնելու փուլից ներկայացնել դիրքորոշում կամ պատասխան, սակայն նա դա չի արել որևէ փուլում և չի օգտվել ՀՀ օրենսդրությամբ դատավորին տարբեր փուլերում ընձեռնված՝ «լսված լինելու» հնարավորությունից:

Միաժամանակ կարևոր է արձանագրել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կարգապահական վարույթի ընթացքը վերսկսելու մասին իր միջնորդության մեջ որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք կամ որևէ նոր փաստարկ կամ հիմնավորում չի ներառել, որը հիմք կհանդիսանար Խորհրդի համար գործը վերսկսելու համար:

Միակ ըստ էության հիմնավորումը, որ նշված է դատավորի միջնորդության մեջ հետևյալն է. Արդարադատության նախարարն ու փոխնախարարը «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում «հավանումներ» են դրել Դատական դեպարտամենտի կողմից հրապարակված տեսանյութին: Այս հիմնավորումը գոնե առերևույթ էական նշանակություն չունի տվյալ կարգապահական վարույթի համար և չի կարող հիմք հանդիսանալ գործի քննության վերսկսման համար»:

Այսպիսով՝ ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին շ ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել միջնորդությունը: Խորհուրդը միաձայն որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` էական կարգապահական խախտման հիմքով: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:

Այնուհետև նա ասաց. 

«Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմությանժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործը ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով:

Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն:

Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը, խորհրդի համոզմամբ, տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները:

Մասնավորապես դատավոր Աննա Դանիբեկյանը, չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսևորվող իրավունքի չարաշահումը, տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ և սանկցիաներ չի կիրառել:

Բացի այդ, դատավորը արդարադատության շահի ապահովման և անհրաժեշտ արդյունավետ քննության համար չի առանձնացրել և առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։

Վերը թվարկված անգործության տարբեր դրսևորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարացնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանը այս ամենի ադյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}