Լավրով. ԱՄՆ-ի համոզմունքը, որ նոր գլոբալ պատերազմը չի ազդի իրենց վրա, մոլորություն է
Ամերիկյան իշխանությունների այն համոզմունքը, որ ԱՄՆ-ը չի տուժի նոր գլոբալ պատերազմից, և որ հիմնական գործողությունները տեղի կունենան եվրոպական մայրցամաքում, մոլորություն է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանի որ նման սրումը սարսափելի հետևանքներ կունենա եվրոպական մայրցամաքի համար։
«Վաշինգտոնը համոզված է, որ նոր գլոբալ պատերազմից կտուժեն ոչ թե Միացյալ Նահանգները, այլ նրա եվրոպացի դաշնակիցները, եթե Բայդենի վարչակազմի ռազմավարությունը հիմնված է նման վերլուծության վրա, ապա սա չափազանց վտանգավոր մոլորություն է, և եվրոպացիները պետք է գիտակցեն,թե ինչպիսի՞ ինքնասպանության դեր է սպասվում նրանց»,- ասել է Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին