Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
Մեզանից շատերը դիմում են էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման՝ կարծելով, թե դրանով բարձրացնում են տան էներգաարդյունավետությունը: Այնինչ էներգախնայողությունը ոչ միշտ է համարժեք էներգաարդյունավետությանը:
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության:
Էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին
Էներգիայի ծախսի նվազեցումը էներգախնայողությունն է:
Էներգաարդյունավետությունը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է․ օգտագործում եք ավելի քիչ էներգիա՝ պահպանելով շենքերի, տան էներգետիկ մակարդակը: Այսինքն, ծախսում եք քիչ, սակայն տան ներսի ջերմաստիճանը, օդի խոնավության մակարդակը չեն տուժում դրանից:
Հայաստանում բնակֆոնդը հիմնականում հին է և ոչ էներգաարդյունավետ
Համաձայն պաշտոնական տվյալների, ներկայում Հայաստանի բնակֆոնդում էներգակորուստներն ահռելի չափերի են. Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է զարգացած երկրների համեմատ և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ/մ2:
Միջազգային փորձառությունը ցույց է տալիս, որ սխալ նախագծված ու կառուցված տանիքին կարող է բաժին ընկնել էներգակորուստների 10-20%-ը, օդափոխությանը՝ 30-35%, պատուհաններին՝ 20-40%-ը, իսկ հիմքին ու պատերին՝ 15-25-ական տոկոսը:
Ինչպե՞ս հասնել առավելագույն էներգաարդյունավետության
Էներգաարդյունավետության ռացիոնալ մակարդակ ապահովելու համար, հնարավորության դեպքում.
• Օգտագործեք էներգաարդյունավետ շինանյութ,
• Պատուհանները կենտրոնացրեք հարավային ու արևելյալ պատերին, տեղադրեք ցածր ջերմային հաղորդունակություն ունեցող երկշերտ կամ եռաշերտ պատուհաններ,
• Ջերմամեկուսացրեք պատերը, հատակը, հիմքն ու առաստաղը: Ըստ որում, լավագույն արդյունքի հասնելու համար պատերը ջերմամեկուսացրեք դրսից,
• Օդափոխության համակարգ ներդրեք,
• Մեկ միավորի հաշվարկով նվազագույն ջերմության կորուստ ունենալու համար նախապատվություն տվեք խորանարդաձև կամ գնդաձև մակերեսներին,
• Օգտագործեք ջեռուցման լավագույն տարբերակներն ու համակարգերը, այդ թվում՝ տեղադրեք արևային պանելներ:
Ինչպե՞ս տունը դարձնել էներգաարդյունավետ՝ առանց խնայողություններն օգտագործելու
Էներգաարդյունավետ ֆինանսավորման հարցում հուսալի գործընկեր գտնելու համար երկար ժամանակ ու նյարդեր պետք չեն: Կոնվերս Բանկը գիտի, թե ինչպես օգնի յուրաքանչյուրին՝ գտնելու լավագույն լուծումը: Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ շինարարության և նորոգման տարբեր գործիքներ, այդ թվում՝ ֆինանսավորում է իրականացնում տարբեր ծրագրերի շրջանակում:
Բանկը հիփոթեքային, էներգաարդյունավետ ֆինանսավորում է իրականացնում՝ երկրորդ տարվանից ստանձնելով սեփական միջոցներով գույքի ապահովագրության պարտականությունը, ինչով զգալիորեն նվազեցնում է հաճախորդների կողմից փաստացի վճարումները:
Իսկ ծրագրերից մեկով առաջարկվում է էներգաարդյունավետ վարկավորում, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ սկսած երեք տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքից:
Մանրամասն՝ այստեղ, 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան