Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ հաղթել է ՔՊ-ին. Մամիջանյան
«Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին, հաղթել է հստակ ու դրա համար իրեն պատժել են 2,5 տարվա ազատազրկման որպես քաղաքական բանտարկյալ»,- լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Մամիկոն Ասլանյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո։
Նա կրկնեց, որ Մամիկոն Ասլանյանը 2,5 տարի անցկացրել է բանտում ՔՊ-ին հաղթելու, ժողովրդի ձայնը ստանալու, քաղաքապետ ընտրվելու համար։
Խոսելով քաղհասարակության, իրավապաշտպան կազմակեպություների մասին, նա ասաց. «Քաղհասարակություն հասկացությունը Հայաստանում 2018 թվականից սկսած այնքան լուռ է, կարծես գոյություն չունի։ Լեգիտիմ իրավունք ունեմ կասկածելու, որ հավանաբար որտեղից միացվել է Փաշինյանի ռուբիլնիկը, նույն տեղից անջատվել է քաղհասարակությանը»։
Անդրադառնալով դատական համակարգին, մասնավորապես դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուն, Հայկ Մամիջանյանն ասաց. «Աննա Դանիբեկյանի դեպքը պետք է ուսուցողական լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լինել գործիք։ Փաշինյանը բացի իր աթոռից ոչ մի բանը չի պահելու, ոչ մեկին չի փրկելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյան. Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչինչից չեմ վախեցել
- Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
- Խայտառակ անարդարություն է, իսկ իրավապաշատպան կազմակերպություններից գրեթե ծպտուն դուրս չի գալիս. Գեղամ Մանուկյան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան