Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
2 տարի 7 ամիս անազատությունից հետո, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց 10 մլն դրամ գրավով։
«Վարդաշեն» ՔԿՀ դիմաց հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։
«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ընկերներին, լրագրողներին, որոնք այս ընթացքում խոսել ու լուսաբանել են քաղվաբտարկյալների մասին։ Շուտափույթ ազատություն եմ ցանկանում և Հայաստանի Հանրապետության բանտերում գտնվող քաղբանտարկյալներին, ինչպես նաև Բաքվի բանտերում գտնվողներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նա շնորհակալություն հայտնեց նաև այն պատգամավորներին, որոնք այս ընթացքում իրեն ու մյուսներին մենակ չեն թողել։
«Այս չորս պատի մեջ մենակ չենք զգացել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան