Առաջիկայում ինչ ցավոտ զիջումներ լինեն, նիկոլականներ, ձեր մեղքի բաժինն ունենալու եք. Զոհրաբյան
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կլինի ազատության մեջ 10 միլիոն դրամի դիմաց։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Նա 2 տարի 7 ամիս անազատության մեջ էր հանուն ոչնչի, ընդամնեը նրա համար, որ հրաժարավեց ընդունել ՔՊ պարտադրած խաղի կանոնները, ինչը, ցավոք, ընդունեցին բազմաթիվ համայնքապետեր, այդ թվում սյունյանց ողջյուններ հղած «խրոխտ» համայնքապետեր։
Մամիկոն Ասլանյանը հրաժարվեց դառնալ ՔՊ-ի կամակատարը»։
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ կատարել», նա նշում է. «Առաջիկայում ինչ ցավոտ զիջումներ լինեն, դուք՝ նիկոլականներ, ձեր մեղքի բաժինն ունենալու եք»։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Հերթական անգամ հանրությանը, այս դեպքում նաև միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների
- ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ․ Միլլեր
- Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ օրենքով սահմանված կարգով Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձորի համայնքապետի պաշտոնը
- Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց