Սիրիական կողմը ճիշտ է. եթե իսկապես խաղաղության բանակցություններ են, ապա պետք է իրական քայլ անեն թշնամիները. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մի քանի շաբաթ է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը տարբեր հարթակներից ու տարբեր ձևաչափերով կոչ է հղում Սիրիայի նախագահին՝ բանակցություններ սկսելու և հարաբերությունները կարգավորելու։
Սակայն Սիրիայի նախագահ Բ. ալ-Ասադը հստակ պատասխանում է այդ բոլոր կոչերին հետևյալ պայմանով. «Կհանդիպենք, եթե հանդիպման օրակարգում լինի Սիրիայի տարածքներից թուրք զինվորների դուրսբերման հարցը»։
Հիշեցնեմ, որ 2016 թ. Թուրքիայի զինված ուժերը ապօրինի կերպով գրավել են Սիրիայի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ավելի քան 3000 քառակուսի կմ-ը։
Սիրիական կողմը ճիշտ է. եթե իսկապես խաղաղության բանակցություններ են, ապա պետք է իրական քայլ անեն թշնամիները, ոչ թե միայն հայտարարություններ տարածեն ու պայմաններ թելադրեն։ Եթե չեն արվում, ուրեմն չկա իրական խաղաղություն։
Հիմա մտովի համեմատենք նմանատիպ իրավիճակը վերջին 4 տարիների հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական «բանակցությունների» հետ։
Այս պահին մեր անունից վարվող բանակցությունները հանգեցնում են ոչ թե իրական խաղաղության, այլ նոր զիջումների բացառապես մեր կողմից, իսկ թշնամին գրավում է նոր հայկական տարածքներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան