Տաթև Խաչատրյան. Դադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը
Տաթև Խաչատրյանն այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը չէ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այն, ինչ ունենում է սկիզբ, ունենում է նաև իր տրամաբանական ավարտը․․․ Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։
Մետրոպոլիտենի հետ կապված, բայց չիրականացված կամ ավարտին չհասցրած երկու երազանք ու նախագիծ ունեմ․
Առաջինը, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչի դասական երաժշտություն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կփաստի, թե որքան ժամանակ է նախագիծը քննարկման ու մշակման փուլում։
Երկրորդը, որ Երևանի մետրոպոլիտենի գնացքներն անվանակոչվեն մեծանուն հայերի անուններով, ովքեր փոխեցին աշխարհը (Շառլ Ազնավուր, Հովհաննես Ադամյան, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Արշիլ Գորկի, Շավարշ Կարապետյան, Կոմիտաս, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Այվազովսկի, Սերգեյ Փարաջանով և այլք)։
Հուսով եմ, որ մոտ ապագայում այս ծրագրերը կյանքի կկոչվեն ի նպաստ Երևանի մետրոպոլիտենի բարեկեցության և առաջընթացի։
Ավելորդ շահարկումներից խուսափելու համար՝ տեղեկացնեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, ինչի մասին տեղեկացված է եղել նաև տնօրինությունը:
Եվ որպես վերջաբան միայն կասեմ, որ միշտ տեր եղեք ձեր սկզբունքներին՝ անկախ պաշտոնից ու դիրքից. ՄԱՐԴ մնալն ու չլղոզվելը բարդ բան է»,-մասնավորապես գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար