Տնտեսություն 12:05 16/07/2024 Հայաստան

Տուրիստական գործակալ. Իրականում անկումն ավելի մեծ է, պաշտոնական վիճակագրությունը շատ մեղմացված է

Այս տարվա սկզբից Հայաստան այցելող զոսաշրջիկների թիվը սկսել է նվազել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ամռանն ընդառաջ անկումը նոր թափ է հավաքում։ Օրինակ, եթե հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հինգ հազարով քիչ զբոսաշրջիկ է ժամանաել Հայաստան, ապա հունիսին այդ թիվը կազմել է 19 հազար։


Տուրիզմի ոլորտում անկման պատճառների, խնդիրների ու անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է  տուրիստական գործակալ, տուրիստական ծրագրերի և երթուղիների համակարգող Լուսինե Հարոյանի հետ։

Panorama.am-Տիկին Հարոյան, միայն հունիսին 19 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։  Ոլորտում անկման միտումը սկսել է այս տարվա սկզբից, ինչո՞վ է սա պայմանավորված։
Լուսինե Հարոյան-Ուրեմն ասեմ, որ իրականում ավելի մեծ է անկումը։ Պաշտոնական վիճակագրությունը պարզապես շատ մեղմացված է։ Անկումը պայմանավորված է ներկայիս հակահայկական իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Սրան գումած Տուրիզմի կոմիտե ասվածը բացարձակապես ոչնչով չի զբաղվում, ես չգիտեմ, այնտեղ մարդիկ նստած ինչի՞ համար են աշխատավարձ ստանում։ Ասացեք ինձ, խնդրեմ, վերջին անգամ օրինակ վերջին երեք տարվա ընթացքում որևէ միջոցառում, որևէ բան կազմակերպե՞լ է Տուրիզմի կոմիտեն, լսա՞ծ կաք այդ մասին։ Ընդհանրապես, ոչ մի բան չի արվում։ Տպավորություն է,  ոչ թե տպավորություն է, հենց այդպես էլ կա, այդ մարդիկ գնում են առավոտից աշխատանքի, իրենց աշխատավարձերը բավականին բարձ ստանում են, գնում են տուն։ Հատկապես կոմիտեի նոր նախագահ Սիսիան Պօղոսեանի  նշանակելուց հետո ընդհանրապես որևէ բան չի արվում։ Պետք է շատ լավ տեղյակ լինել տուրիզմի ներքին խնդիրներին, որպեսզի մարդը կարողանա ինչ-որ բանով օգտակար լինել։ Այն, ինչ հիմա կատարվում է տուրիզմի կոմիտեում, լիովին տեղավորվում է այս իշխանությունների վարած քաղաքականության շրջանակում՝  կատարյալ բարդակ բոլոր ոլորտներում, փչացնել, կործանել ամեն ինչ։
Ես հիմնականում աշխատում եմ ռուսալեզու զբոսաշրջիկների հետ, տեղյակ եմ, որ անգամ ռուսական տուրիստական գործակալությունները մարդկանց խորհուրդ չեն տալիս գալ Հայաստան, դրա փոխարեն առաջարկում են այլ ուղղություններ՝ օրինակ, Ադրբեջանում, ասում են՝ Հայաստանում ստաբիլ վիճակ չէ, Հայաստանն արդեն մեր նկատմամբ վատ է տրամադրված։ Միջին վիճակագրական տուրիստը կլսի տուրիստական գործակալությանը։
Հայաստանում ցավալիորեն և միանգամայն օրինաչափորեն անկում կա, կարծում եմ՝ այն գնալով ավելի ու ավելի  զգալի է  դառնում, քանի դեռ այս իշխանություններ են ղեկավարում։

Panorama.am--2020, 2022 թվականների պատերազմական ու ռազմական գործողությունների, տարածքային կորուստների հետևանքով ի՞նչ նոր խնդիրներ ու մարտահրավերներ են ստեղծվել զբոսաշրջային ոլորտի համար։
Լուսինե Հարոյան-Տուրիզմի ոլորտը շատ զգայուն է, այստեղ մենք հասկանում ենք նաև հյուրանոցային բիզնեսը։ Պատկերացրեք Քովիդից սկսած՝ պատերազմի ու այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ինչ խնդիրներ կարող են առաջանալ հյուրանոցային ոլորտի համար անգամ Երևանում։ Եթե վերցնենք Հայաստանի հարավային հատվածը, Ջերմուկը, որը զբոսաշրջային ամենասիրված ու պահանջված ուղղություններից էր, ամենալավ տեղերից է, հիմա այնտեղ տուրիստների 80-90 տոկոսանոց անկում կա, մարդիկ Ջերմուկ չեն գնում։ Սա ցավով եմ ասում, մոտ մեկ ամիս առաջ եմ եղել, շատ տխուր պատկեր էր։ Այս իշխանությունները հողերը նվիրում են թշնամուն, թշնամին շատ մոտ է նստած Ջերմուկին, մարդիկ անվտանգության խնդիր են առաջ քաշում։ Նույնը վերաբերում է  Սյունիքի մարզին։ Տաթևի վանք հասնող ճանապարհին դժոխային վիճակ է, սա խնդիրներ է առաջացնում տուր-գործակալների, վարորդների, գիդերի համար։

Հիմա խոսում են Տիգրանաշենի մասին, իսկ Տիգրանաշենը այդ ուղղության վրա կարևոր հատված է, որը Երևանը կապում է գինու աշխարհ Վայոց Ձորի հետ։ Երբ ես երթուղիներ եմ առաջարկում զբոսաշրջիկներին, շատ դեպքերում իրենք են հրաժարվում հարավային ուղղությունից, ասում են՝ այնտեղ վտանգավոր է։  Պատկերացրեք, թե դա ինչ խնդիրներ է ստեղծել ոլորտի ու ոլորտի ներկայացուցիչների համար։ Այդ խնդիրները չի կարելի դիտարկել առանձին, դրանք մի մասն են այն հսկայական խնդիրների, որոնք Հայաստանի համար ստեղծել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։


Այս պահին մտահոգություններ ունենք Գեղարքունիքի ուղղությամբ, Նորատուսում է մեր խաչքարների հսկա հավաքածուն, մենք երկու անգամ ադրբեջանական անցակետով ենք հասել Տավուշի Բերդ քաղաք։ Վերջերս մի ընտանիք ունեի, երեխան կարդացել էր Նարինե Աբգարյանի «Մանյունյան», անպայման ուզում էր տեսնել Բերդը, որտեղ պատմվածքի հերոսներն ապրել են, գրքի իրադարձություններն են տեղի ունեցել։ Մենք անցել ենք ադրբեջանական անցակետով։ Ես համոզված եմ, որ սրա մասին Երևանի բնակչության մեծ մասը չգիտի։ Ես անձամբ  անցել եմ երկու անգամ։ Ներգնա տուրիզմի ոլորտում մարդիկ  այսօր աշխատում են ռիսկային պայմաններում։
Այս տեմպերով շուտով տուրիստական ուղղություն մնալու են Գառնի-Գեղարդը, Արագածոտն ու Գյումրին...

Panorama.am-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս պահին տուրիզմի ոլորտում աճ ապահովելու համար։
Լուսինե Հարոյան-Պետք է կրկնվեմ, գլոբալ առումով մինչև մեր երկրում իշխանությունը չփոխվի, մինչև իշխանության ղեկին չլինեն սրտացավ, իսկապես Հայաստանը սիրող, հայրենիքի ճակատագրով մտահոգ, հայոց պատմությունն ու մշակույթը սիրող մարդիկ, ոչինչ չի փոխվելու։ Եթե անգամ Տուրիզմի կոմիտեի ղեկավար նշանակվի մի հայրենասեր մարդ, ինչն անհնար է։ Ենթադրենք, նշանակվի, ինքը ոչինչ չի կարող անել, հա կարող է փոքր քայլեր անել, ֆինանսական միջոցներ հայթայթել, ինչ որ միջոցառումներ կազմակերպել, Հայաստանը դրում գովազդել, բայց միևնույն է, հիմա Հայաստանը բոլոր երկրների տուրիստական գործակալությունների համար համարվում է կարմիր՝ վտանգավոր գոտի, այդպես էլ կմնա, քանի դեռ նման քաղաքականություն է վարվում։ Սակայն Հայաստանը տուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի, հավատացեք ինձ։ Այն, ինչ անում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները միայնակ, թող գովասանք չհնչի, բայց ահռելի է։ Նրանց աշխատանքի շնորհիվ շատերը վերադառնում են ընկերների, հարազատների հետ, ունեմ տուրիստ, որ գնալուց հետո շատ հետաքրքրված է Հայաստանի ճակատագրով, ինձ ուղարկում է միջազգային փորձագետների՝ Հայաստանի վերաբերյալ կարծիքների հղումներ,բայց այստեղ ահռելի գործ ունի անլու պետությունը։ Քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի ազգադավ քաղաքական ուժն է, տուրիզմի ոլորտում ոչինչ չի փոխվել, շարունակելու ենք անկում գրանցել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}