Երևանում պլաստիկ վիրահատությունից օրեր անց կինը մահացել է․ դուստրը մեղադրում է ուզբեկ բժշկին
Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կոմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Օպերատիվորեն մեկնել է ոստիկանությաւն Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։Ոստիկանները տեղում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն է:Ոստիկաններին Լուսնթագ Բ․-ի դուստրը հայտնել է, որ մայրը մայիսի 30-ին «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ՝ Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից, ում ասելով վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն վերջինիս մոտ արձանագրվել է սրտի կանգ, ինչը կանխվել է իրենց կողմից ու չարթնանալու կապակցությամբ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 18-ին մահացել է և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ:
Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով մայրը մահացել է բժշկի կողմից մասնագիտական անփութության և անգործության հետևանքով:Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Հարակից հրապարակումներ`
- Քթի վիրահատության ընթացքում կնոջ մահվան պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան. ԲԿ փոխտնօրեն
- 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է