Աշխարհում և Հայաստանում նկատվում է սննդային ալերգիաների տարածվածության աճ
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում դիտվում է սննդային ալերգիաների տարածվածության աճ։ Սննդային ալերգիան իմուն-միջնորդավորված պատասխանն է սննդին։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի էջում ներկայացված նյութում, նեղ մասնագիտական մանկաբուժական ծառայության ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դասախոս Նունե Հովհաննիսյանը նշում է, որ սննդային ալերգիան որոշ սննդամթերքի նկատմամբ մեծամասնության մոտ անցնում է նախադպրոցական կամ վաղ դպրոցական հասակում` ինքնաբերաբեր։
Առաջնային ալերգիան մրգերի և բանջարեղենի նկատմամբ առաջանում է շատ հազվադեպ (քիչ ավելի հաճախ միջերկրածովյան երկրներում)։
Բժշկի փոխանցմամբ` խաչաձև ալերգիան կարող է զարգանալ որպես պոլինոզի հետևանք 2-3 տարեկանից բարձր երեխաների մոտ։
Սննդային ալերգիա ունեցող երեխաների շուրջ 40 տոկոսն ունի ալերգիա մեկից ավելի սննդամթերքի նկատմամբ։
Նունե Հովհաննիսյանը նկատում է, որ 90 % դեպքերում ալերգիայի համար պատասխանատու են հետևալ սննդամթերքները՝
Կաթ և կաթնամթերք
Ձու
Ցորեն
Գետնանուշ
Ընկուզեղեն
Սոյա
Ձուկ
Ծովամթերք
Քունջութ
Դրսևորումները՝
Մաշկ՝ եղնջացան, այտուցներ, ատոպիկ դերմատիտի սրացում
Ստամոքս-աղիքային տրակտ՝ փսխում, որովայնի ցավ, լուծ, արյուն կղանքում
Շնչառական համակարգ՝ ռինիտ, շնչառության դժվարացում:
Ալերգոլոգն անդրադառնալով նաև անհիմն դիետաների վնասին ընդգծում է, որ ցավոք՝ 70%-ը սկսում են էլիմինացիան մինչ սիմպտոմների առաջացումը, իսկ ատոպիկ դերմատիտ ունեցող պացիենտների 60%-ը հետևում են որևէ դիետայի։
Պետք է հիշել, որ ավելորդ դիետաների վնասը շատ մեծ է՝
Ցածր ՄԶԻ, լարվածության բարձր մակարդակ, սպիտակուցների, ճարպերի, B խմբի վիտամինների, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի պակաս։
Ազդեցություն սննդային վարքի վրա՝ երեխաները հրաժարվում են ուտել վաղ բացառված սնունդը նույնիսկ բացասական պրովոկացիոն փորձից հետո։
Տոլերանտության կորուստ, հետագա անաֆիլաքսիայի առաջացման ռիսկով։
Այսպիսով՝ վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է ալերգոլոգի խորհրդատվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան