«Ժողովուրդ». ԱԺ-ում պարգևատրումների շքերթը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ-ում պարգևատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգևատրվում:
Նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Սահմանադրության օրվա առիթով միանվագ պարգևատրել պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանին է փոխարինում, կրկին պարգևատրել է ԱԺ պետծառայող աշխատակիցներին: Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները միանվագ դրամական պարգևատրում են ստացել. թե ինչու են ամռան այս ամիսներին ԱԺ-ում այսքան պարգևներ շռայլվում, այն դեպքում, երբ նիստեր չեն էլ հրավիրվում, հիմնավորված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
«Հրապարակ». Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին 8 թեկնածու է դիմել. Ով է իշխանությունների «սրտի թեկնածուն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին: Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով հայտնվեց իշխանության սև ցուցակում՝ Փաշինյանի` Հանրային Ռադիոյին տված հարցազրույցը քննադատելու համար:
Դիմել են նաև Բելլա Հովհաննիսյանը, ՀՌ աշխատակիցներ Մհեր Մարգարյանը, Նազելի Օհանյանը, Միքայել Յալանուզյանը, ով «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն է: «Հրապարակ» օրաթերթի երկարամյա թղթակից Լուսինե Պետրոյսանը, հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, ով «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» թոք-շոուի հեղինակն ու վարողն էր, և «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը, ով էլ իշխանությունների «սրտի թեկնածուն» է և հին նիկոլական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին