Բալիում զբոսաշրջիկներին խնդրում են ավելի համեստ հագնվել
Բալիի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարը կղզու զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել զերծ մնալ բիկինիներով և կրծկալներով սկուտեր վարելուց, որոնք հագուստով չեն ծածկված։ Նրա խոսքերը ներկայացրել է Ռիա նովոստին։
«Երբեմն այստեղ մոտոցիկլետ վարող զբոսաշրջիկները կրում են ոչ պատշաճ հագուստ, օրինակ՝ բիկինի: Թերևս նրանք առաջին անգամ են արևադարձային երկրում, ուստի նրանք սովոր չեն մեր շոգ եղանակին»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով, նման պահվածքը շեղում է տեղացիների ուշադրությունը ճանապարհից, նաև սոցիալական ցանցերում անցանկալի ուշադրություն է գրավում Բալիի զբոսաշրջիկների վրա: Նա նաև խորհուրդ է տվել մոտոցիկլետներ կամ սկուտեր վարող զբոսաշրջիկներին հնարավորինս երկար տաբատ ընտրել:
«Շորտեր նույնպես նորմալ են, քանի դեռ դրանք ճիշտ երկարությամբ են, հակառակ դեպքում դուք մեծ ուշադրություն կգրավեք ճանապարհին, և դա կարող է շեղել մյուս վարորդների ուշադրությունը: Խնդրում ենք կրել համապատասխան հագուստ, ոչ թե պարզապես կրծկալ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան