Հասարակություն 20:52 17/07/2024 Հայաստան

Երևանում շուրջօրյա ջրամակատարարման փոխարեն գրաֆիկ է սահմանվել՝ առանց պաշտոնական իրազեկման

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչներն ահազանգում են՝ շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն այլեւս 18 ժամ են ջուր ունենում։ «Վեոլիա Ջուրը» երեկոյան ժամերին անջատում է ջուրը՝ Արարատյանի զանգվածի որոշ բնակիչներ ժամը 23-ից հետո ջուր չեն ունենում, իսկ Արաբկիրում անջատումներն սկսվում են կեսգիշերից։

Ավելին՝ ամառվա այս շոգ եղանակին, առանց զգուշացնելու, երեկ ջուր չեն ունեցել նաեւ ցերեկային ժամերին՝ Արամ Խաչատրյան -Վահրամ Փափազյան փողոցներում, Կենտրոնի որոշ հատվածներում։

«Փաստինֆո»-ին ահազանգած բնակիչներն իրենց վրդովմունքն են հայտնել, թե ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության, թե ջրանջատումների և թե այդ ամենի մասին պատշաճ չիրազեկելու կապակցությամբ։

«Վճարումների մասին հիշեցումները պատշաճ ուղարկում են, բայց ջրանջատումների մասին ծանուցումները՝ ոչ», - նկատել է Արաբկիրի բնակչուհին։

«Փաստինֆո»-ն փորձել է հասկանալ, թե ի՞նչով է պայմանավորված ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը ու վթարների մեծ աշխարհագրությունն ու պարբերականությունը։

«Վեոլիա Ջուր» ընկերության կայքի ուսումնասիրությամբ պարզեցինք, որ միայն այսօր տեղի է ունեցել 9 վթարային ջրանջատում, որից 5-ը մայրաղաքաի Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Աջափնյակ եւ Ավան վարչական շրջաններում, իսկ մյուս 4-ը՝ մարզերում։

Սակայն ընկերությունից հրաժարվեցին հստակ մեկնաբանություն տալ՝ նշելով, համապարփակ պատասխան ծավալների մասով տալ չեն կարող, կարող են միայն պատասխանել , թե ինչու է 24 ժամյա ռեժիմով ջրամատակարարում ունեցող թաղամասում ջուրը դարձել 18 ժամյա գրաֆիկով, եթե փոխանցենք կոնկրետ հասցե։ «Փաստինֆո»-ն որոշ հասցեներ հայտնել է, սակայն մեկնաբանություն առայժմ չկա, իսկ բնակիչներին, վերջիններիս փոխանցմամբ, պատճառաբանել են, որ ջրի ծավալները չեն հերիքում, ուստիեւ ջրամատակարարման նոր գրաֆիկ են սահմանել։

Ջրի սպառո՞ւմն է ավելացել, թե ենթակառուցվածքները պատրաստ չեն մայրաքաղաքում իրականացվող խայտաբղետ կառուցապատումներին, ինչի հետեւանքով խաթարվում է ամբողջ համակարգը, թե ընկերությունն է թերացել ու չի կատարել համապատասխան ներդրումներ՝ արդիականացնելու համակարգը։ Գուցե վերջին երկուսը միասին վերցրած, ինչի հետեւանքով քաղաքային իշխանությունն ու մասնավոր ընկերությունը մեղքը բարդում են միմյանց վրա։

Ի վերջո կառուցապատմուների թույլտվություններ տրամադրելիս պետք է նաեւ հաշվի առնել առկա ենթակառուցվածքների հնարավորությունները, որոնք չափից ավելի ծանրաբեռնելու դեպքում վթարները դարձնում են անխուսափելի, ու ոչ միայն նորակառույց շենքերի բնակիչներին զրկում նորմալ սպասարկումից, այլ նաեւ մյուսների։

Փաստն այն է, որ այսօր մայրաքաղաքի բնակիչները մի մասը ջուր չունի, մյուս մասը՝ հոսանք, մյուսներն էլ ստիպված են «կասկադյորական» հմտություններ դրսեւորել՝ տեղաշարժվելու համար, քանզի ամենուրեք փոսեր են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:45
ՌԴ փոխվարչապետը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան
Սեպտեմբերի 14-ին այցով Հայաստանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել
«Հայաստանի  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկ` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպումը մոտ 5 ժամ է տևել, ինչը նշանակում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ, ևս մեկին որոնում են
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների...
Աղբյուր` Panorama.am
13:10
Wildberries-ի որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են
Wildberries-ի որոշ օգտատերեր բախվել են ժամանակից շուտ պատվերների չեղարկմանը, մասնագետներն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ Ռիա նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին»
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին «Սրբազան պայքար» շարժումը բոլորին հրավիրում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ ...
Աղբյուր` Panorama.am
12:48
«Opel»-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին, վարորդը մահացել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․...
Աղբյուր` Panorama.am
12:40
ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:09
Վրթանես Սրբազանն Արցախի և արցախցիների հիմնախնդիրների մասին իր մտահոգություններն է ներկայացրել եվրոպական մի շարք երկրներում
Հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնությունը և ՀԲԸՄ – Վառնայի մասնաճյուղը...
Աղբյուր` Panorama.am
12:00
Կրթության համակարգում եթե լավ հարաբերությունների մեջ չես ղեկավարության հետ, շատ ճանապարհներ կփակեն քո առջև. Սերոբ Խաչատրյան
Կառավարության նիստերից մեկում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանին և մեր հասարակությանը վստահեցրեց, որ ի տարբերություն նախորդ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Հայաստան է այցելելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը
Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:38
Հռոմի պապ. ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ «դեմ են կյանքին»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի մասին։ Նրա կարծիքով՝ երկու քաղաքական գործիչներն էլ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը. Էլիբեգովա
«Իսկ այդ հատվածում իրենք զորքը հետ քաշելու մտադրություն չունեն, ինչի մասին բազմիցս հայտնել են»։
Աղբյուր` Panorama.am
11:14
Հայաստանի իշխանությունը ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց. Աբրահամյան
«2023 թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսվա գրառումներս եմ նայում` նույնիսկ պարզ աչքով նկատելի էր, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով Արցախն...
Աղբյուր` Panorama.am
11:03
Երևանում հորդառատ անձրևից հետո հեռացրել են մոտ 228 տոննա ջուր
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած...
Աղբյուր` Panorama.am
10:55
Գործարար Գրիգորյանը չի ընդունում մեղքը ՌԴ ՊՆ-ից գումար հափշտակելու մեջ
Կրասնոդարի բարձրագույն զինվորական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման ժամանակ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու կասկածանքով...
Աղբյուր` Panorama.am
10:31
Քննարկվել է Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը
Սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր...
Աղբյուր` Panorama.am
10:17
Ուսումնասիրություն. աշխատասերները ավելի քիչ են ապրում, քան ալկոհոլիկները
American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված վերջին գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր անընդհատ աշխատում են առանց...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է նաև վերաքննիչ դատարանում
Ընդդեմ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է Վերաքննիչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ծովազարդում գտնվող հացատունը հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Բայրամովն ու Հայաստանի հետ Անկարայի գլխավոր բանակցողը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հայաստանում մեկ շաբաթում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվել է 20 մարդ, մահվան դեպքերը 4-ն են
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 128 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ ԱԳ փոխարտգործնախարարին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են արհամարհել պետական արարողակարգի անգամ տարրական պահանջները, ինչն էլ,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». ՀՀ-ում չկա՞ն ռուսաց լեզվի մասնագետներ, թե՞ չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել
«Փաստ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների դասագրքերի ոդիսականը շարունակվում է: Այս օրերին տարբեր դասագրքերի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թվում է թե, արդեն ականատես ենք եղել ամեն բանի, բայց ՔՊ-ի իշխանության օրոք նրանք չեն դադարում...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Կարելի է առաջարկել, որ «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն
«Փաստ» թերթը գրում է. «Համացանցի, առնվազն սոցցանցերի «հայկական» հատվածի վերջին երկու օրվա առավել շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}