Մեր Սահմանադրության թե՛ նախաբանը, թե՛ 1-ին, 2-րդ հոդվածները որևէ կեպ Հայաստանի կենսական շահերի դեմ չեն կարող օգտագործվել․ Մարուքյան
«Կարծում եմ՝ մեր Սահմանադրության թե՛ նախաբանը, թե՛ 1-ին, 2-րդ հոդվածները որևէ կեպ Հայաստանի կենսական շահերի դեմ չեն կարող օգտագործվել , հետևաբար դրանք փոփոխման ենթակա չեն»,- այս մասին Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ընթացող քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․
«Բնականաբար՝ ուզում ենք արձանագրել, որ սա մեր ներքին գործն է և որևէ մեկը չի կարող ասել,թե ոնց գրենք մեր Սահմանադրությունը։ Այս համատեքստում եմ ասում, որ դրանք անփոփոխելի են և քննարկման առարկա չեն։ Մնացած մասով ՝ մենք գիտենք նախորդ նիստից, որ նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե չի սպասվում մինչև 2026թ․-ի Խորհրդարանական ընտրությունները, հետևաբար շատ կարևոր հանգամանք կա՝ մինչև Խորհրդարանական ընտրությունները մշակել այն մասը, որը Խորհրդարանական մեծամասնությունը հանձն է առնում Խորհրդարանում փոփոխության ենթարկել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին