Թուրքիայի ՊՆ-ում հիստերիա են բարձրացրել հույն նախարարի խոսքերից հետո
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Դենդիասի կողմից արված հայտարարությունները, որոնք, ըստ թուրքական կողմի, թիրախավորել են Կիպրոսի թուրքերին և թուրքական բանակը:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ գրավոր հայտարարության մեջ ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Հունաստանի ՊՆ նախարար Դենդիասի անմակարդակ և ստով ու զրպարտանքով լի հայտարարությունը»:
Բացի այդ, ի պատասխան Դենդիասի մեղադրանքների նշվել է, թե իբրև թուրքական բանակը միջազգային համաձայնագրերով ամրագրված երաշխավորության իրավունքի համաձայն է գործել և 1963-ից 1974 թթ-ին կարողացել է Կիպրոսի թուրքերին փրկել Հունաստանի կողմից ձեռնարկված ցեղասպանության ակտից:
«Մենք կոչ ենք անում Հունաստանի ՊՆ նախարարին հրաժարվել երկու երկրի առաջնորդների օրակարգ բերված և Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա հարաբերությունների կառուցողական մոտեցման մեջ առաջընթաց հետապնդող համատեղ ջանքերը խարխլելու փորձից»,-ասվել է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին