Ահազանգ. ՀՀ իշխանությունը ՀԱԵ Վիրահայոց թեմին զրկում է կարմիր պետհամարանիշներից
Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը Թբիլիսիից ահազանգում է, որ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Փաշինյանի իշխանությունը զանգվածորեն խլել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից ՀԱԵ Վիրահայոց թեմին տրված կարմիր պետհամարանիշները:
« Մինչդեռ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին սկսած դեսպանատան մինչև Սոկարի պահակներին է բաժանում մեքենայի համար կարմիր համարանիշներ, այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավի է դուրս եկել Հայ Առաքելական եկեղեցու դեմ զրկելով կարմիր համարանիշներից, բայց բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենա, այստեղ հարց է ծագում, ըստ Հայաստանի իշխանությունների արդյո՞ք բիզնեսմենները ավելի շատ են արել Հայաստանի և հայության համար քան եկեղեցին», - նշել է նա։