Կրթություն, գիտություն 17:55 17/07/2024 Հայաստան

Մատենադարանը կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես: 

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կոնգրեսը կանցկացվի Մատենադարանում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որին կմասնակցեն 16 երկրից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ):

Հայագիտության ռազմավարության մշակում

Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացման նպատակն է միջազգային մակարդակում հայագիտությանը համակարգված բնույթ հաղորդելը, որն էլ իր հերթին կնպաստի աշխարհում գործող հայագիտական կենտրոնների գործունեության զարգացմանն ու կենսունակությանը:

Այսօր կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանին նախաձեռնության համար՝ որպես հայագիտության ուղղությամբ միջոցառումների համակարգող հարթակ: Այս առումով նա կարևորել է առաջիկայում նախատեսվող Հայագիտական միջազգային կոնգրեսում ծավալվող քննարկումները, որոնք առաջին հերթին օգնելու են իրականացնել Կառավարության ծրագրով սահմանված Հայագիտության ռազմավարության մշակումը:

«Այս կարևոր անելիքի շրջանակում մենք կարիք ունենք լսելու այն մարդկանց, որոնք ներգրավված են տարբեր երկրներում իրականացվող այդ աշխատանքներում: Մեզ համար առաջնային է լսել, հասկանալ բոլոր դիտարկումներն ու առաջարկները և հանդես գալ հայագիտության մի համապարփակ ռազմավարությամբ: Հայագիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Ունենք նաև պետական բյուջեով ֆինանսավորվող առանձին ծրագրեր, որոնք իրականացվում են տարբեր երկրների բուհերում հայագիտական կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: 2024 թ. դրությամբ ունենք պետական բյուջեից ֆինանսավորվող 12 պետությունների 15 բուհերում կազմակերպվող հայագիտական կենտրոններ, որոնց գործունեությունը շատ կարևոր է հայագիտության զարգացման և տարածման գործում: Ուրախ եմ, որ կոնգրեսին լինելու է նաև կենտրոնների մասնակցությունը, ինչը թույլ կտա ավելի մեծ շրջանակի մեջ տեսնել նրանց գործունեությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայագիտական ցանցային համալսարանի ստեղծում

Նախարարն իրազեկել է նաև հայագիտական ցանցային համալսարանի ստեղծման մասին, որի նպատակն է փոխկապակցել բոլոր կենտրոնների գործունեությունը և ձևավորել համագործակցություն տարբեր օղակների միջև:

«Առանց հասարակագիտության և հումանիտար մտքի համարժեք զարգացման տեխնոլոգիական գիտությունների զարգացումը որևէ առաջընթաց չի կարող գրանցել: Վերջին տարիների մարտահրավերները ցույց են տալիս, թե ինչ կարևոր է ինքնաճանաչումը, և հայագիտությունը դրա լավագույն ձևերից մեկն է: Հենց այդ գիտելիքի շերտով է, որ կարողանում ենք ինքներս մեզ նորովի բացահայտել, հասկանալ իրավիճակները, ճանաչել խնդիրները, տեսնել այն ճանապարհները, որոնցով կարող ենք գնալ խնդիրների լուծման նպատակով»,- ասել է նախարարը:

Նա նշել է հայագիտության գիտական և հետազոտական հարթակի հետագա զարգացման միտումը՝ շեշտելով արծարծվող հարցերը կրթական համակարգին փոխանցվելու կարևորությունը: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Հայագիտական կոնգրեսի գործունեությունը ծավալվելու է ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կոնգրեսը խթան կհանդիսանա հայագիտության զարգացման համար, կնպաստի ոլորտում երկխոսության կայացման ուղղությամբ կարևոր ծրագրերի մեկնարկին և կլինի շարունակական:

Կոնգրեսը միավորել է աշխարհի բոլոր խոշոր համալսարանների հայագետներին

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում միավորել է աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին. «Այն մեծ հնարավորություն կստեղծի քննարկելու և ձևավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, առաջընթացի,  հայագիտության միջազգային օրակարգին առնչվող հարցեր:  Ակնկալիքները մեծ են, քանի որ կոնգրեսին  մասնակցում են Օքսվորդի, Հարվարդի, Ժնևի, Վենետիկի, Բոլոնիայի, Սորբոնի, Հռոմի Լա Սապիենցա, Կահիրեի, Համբուրգի,  Մյունխենի, Զալցբուրգի, Վիեննայի և այլ հեղինակավոր համալսարանների օտարազգի անվանի հայագետները:  Քիչ առաջ ավարտվեց նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ հանդիպումն աշխարհի խոշոր ձեռագրական հոգևոր կենտրոնների՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վենետիկում Մխիթարյան Միաբանության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, Վիեննայի Մխիթարյան Միաբանության, Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության, Պոլսի Հայոց  Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ: Սա պատմական հանդիպում էր, որը հնարավորություն տվեց լսելու բոլոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին և հարցերն ընդգրկել կոնգրեսի օրակարգ»: 

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ Հայագիտական միջազգային կոնգրեսն իր տեսակի մեջ առաջին հարթակն է, որը կմիավորի աշխարհի բոլոր առաջատար հայագետներին:

«Ըստ էության, կստեղծվի մի հարթակ, որտեղ տեղի կունենա մտքերի արդյունավետ փոխանակում, ինչպես նաև կուրվագծվեն ոլորտի զարգացման ուղենիշները՝ հետադարձ կապ ապահովելով պետական քաղաքականության հետ»,- ասել  է  Սարգիս Հայոցյանը:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկայում ոլորտային պետական քաղաքականությունը մի քանի ուղղությամբ է զարգանում, որոնցից առավել կարևոր է նաև գիտության միջազգայնացումը: Ըստ Սարգիս Հայոցյանի՝ բացառություն չէ նաև հայագիտությունը. ոլորտը զարգացման համար պետք է ունենա միջազգային հայեցակարգ. «Այդ տեսանկյունից հարթակի գործունեությունը շատ կարևոր է, և հուսով ենք, որ այն կունենա պարբերական բնույթ՝ ոլորտի հարցերն ու խնդիրները քննարկելու համար»:

Հայագիտական միջազգային ամենամյա կոնգրեսը միտված է դառնալ այն հարթակը, որտեղ կքննարկվեն բոլոր խնդիրները, կմշակվեն հայագիտության զարգացման ուղիները, կամրապնդվեն կապերը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում գործող գիտական հաստատությունների միջև, այլ կերպ ասած՝ կոնգրեսը կդառնա հայագիտության միջազգային օրակարգ ձևավորող, գիտական և տեղեկատվական ռազմավարություն մշակող հարթակ:

Կոնգրեսի շրջանակում հուլիսի 19-ին Մատենադարանի հարակից տարածքում կկազմակերպվի միջազգային հայագիտական գրատոն (էքսպո), հուլիսի 20-ին Մատենադարանի թանգարանում կբացվի «1 տարվա հավերժություն» խորագրով ցուցադրություն, այնուհետև տեղի կունենա բացօթյա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի։ Հայագիտական միջազգային առաջին կոնգրեսի շրջանակում Տաթևում կազմակերպվելու են նաև Մատենադարանի հեղինակած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը․ Տաթև» խորագրով պատկերագրքի և MEMAS (Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսի շնորհանդեսները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}