Սպերցյան. Մխիթարյանն ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իրեն տեսնում է որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար։
sportbox.ru-ն գրում է, որ անցած մրցաշրջանում Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։
«Մխիթարյանի հետ շատ ենք խոսում։ Մենք հաճախ ենք շփվում, բայց երկխոսության թեմաները կմնան մեր մեջ։ Նա ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար։ Ասում է ինձ, թե ինչ եմ անում ճիշտ և ինչ եմ անում սխալ: Իհարկե, նա հույսը դնում է ինձ վրա՝ որպես առաջատարի, օգնում է ու ասում, թե ինչ անեմ»,- ասել է Սպերցյանը։
«РБ Спорт»-հարցին, արդյո՞ք Մխիթարյանը իրեն կանչել է «Ինտեր», Սպերցյանը պատասխանել է. «Առանց մեկնաբանության»։
Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ։ «Ինտերի» կազմում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և երկրի Սուպերգավաթի կրկնակի հաղթող։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ է երկրպագում Էդուարդ Սպերցյանը Եվրո-2024-ի եզրափակչում
- Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը՝ Զենիթի հետ Սուպերգավաթի խաղում
- Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին
- Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են Իտալիայի առաջնությունից չորս ակումբ
- Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները
- Սպերցյանը դեռ 1 տարի առաջ էր պատրաստ Եվրոպա տեղափոխությանը․ Բերեզովսկի
- Սպերցյանը՝ դուբլի հեղինակ
- Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին