Տնտեսություն 12:19 17/07/2024 Հայաստան

Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում

Օրերս հեղինակավոր Global Finance հարթակում հրապարակվել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվում Բանկի թվային օրակարգին, տարբեր տարիների ներդրված նորարար, թվային լուծումներին ու ծառայություններին, թվային փոխակերպման մարտահրավերներին ու ակնկալիքներին: Ձեզ ենք ներկայացնում հոդվածի հայերեն՝ ավելի ընդգրկուն տարբերակը:

Որո՞նք են այն հիմնական նորարարությունները, որոնք բնութագրել են Կոնվերս Բանկն իր 30-ամյա պատմության ընթացքում:

Գործունեության 30 տարիներին Կոնվերս Բանկը բազմիցս հանդես է եկել որպես trendmaker Հայաստանի ֆինանսական շուկայում: Լինելով անկախացումից հետո Հայաստանում արտասահմանյան կապիտալով հիմնադրված առաջին բանկը, գործունեության առաջին իսկ օրերին որդեգրել է հաճախորդների հետ թափանցիկ ու փոխվստահության վրա հիմնված աշխատաոճ, կիրառել և կիրառում է ժամանակի լավագույն համաշխարհային ֆինանսական փորձառությունը:

Բիզնես գործընթացները կառուցելով գիտելիքի և հաճախորդների փորձառության վրա՝ Կոնվերս Բանկը պարբերաբար զարգացնում է Մոբայլ հավելվածը, արդեն իսկ ավտոմատացվել է Օժանդակող գրասենյակի աշխատանքը, մեկնարկել է Զանգերի կենտրոնի զարգացման նախագիծը…

Բանկը հանդես է եկել նորարար լուծումներով ու առաջարկներով, որոնք մեծապես ազդել են բանկային համակարգի հետագա զարգացման վրա: Բանկն առաջինն էր, որը 2014-ին գործարկեց mConverse մոբայլ հավելվածը ֆիզիկական անձանց համար: Միաժամանակ գործարկվեց մոբայլ հավելված իրավաբանական անձանց համար և հանրությանը ներկայացվեց թվային քարտը:
Եվս մեկ նախագիծ, որին կցանկանայի անդրադառնալ այս տեսանկյունից՝ Կոնվերս Միավորներն է: Այն ներդրվել է ավելի քան տասը տարի առաջ, երբ անկանխիկ գործառնությունները նորություն էին, և դրանք խրախուսելու կարիք կար: Կոնվերս Միավորները մի կողմից դարձավ անկանխիկ վճարումների խրախուսման հիանալի գործիք, մյուս կողմից՝ ՀՀ բանկային համակարգում հաճախորդների խրախուսման ամենաերկարամյա նախագիծը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անկանխիկ գործարքից կուտակել միավորներ և դրանք փոխանակել նվերներով:

Ճկունության, ժամանակին համահունչ, ընդգրկուն ծառայությունների և հաճախորդների հետ հարաբերություններում ազնվության շնորհիվ Կոնվերս Բանկը թե՛ բիզնեսի, թե՛ ֆիզիկական անձանց համար եղել և մնում է վստահելի գործընկեր, ինչի վկայությունն են երկարամյա համագործակցությունները:

Հիմնադրման և կայացման ողջ ընթացքում մենք զգացել ենք ոչ միայն հաճախորդների գոհունակությունը, այլև Բանկի հիմնական բաժնետեր արգենտինահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի անվերապահ աջակցությունը:

Որո՞նք են Բանկի թվային առաջնահերթությունները, և ինչպե՞ս եք վերաբերվում բանկային ծառայությունների թվայնացման միտումին:

Թվայնացումը պահանջարկ է. հաճախորդի պահանջն է տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններից, այդ թվում՝ բանկերից, ստեղծել, ներդնել և զարգացնել թվային գործիքակազմ, որը կհեշտացնի կյանքը, կօգնի առանց հավելյալ ջանքերի ստանալ որակյալ ծառայություններ, տնօրինել ֆինանսական միջոցները՝ առանց բանկ այցելելու: Մյուս կողմից, դա բիզնես առաջարկ է, ներդրված թվային հարթակներ, պրոդուկտներ ու ծառայություններ, որոնց շնորհիվ մեծանում է բանկի բիզնես գործընթացների արդյունավետությունը:
Թվայնացումը կարևորագույն գործիք է բանկային ծառայությունների առաջարկի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Հաճախորդների պահանջարկին համապատասխանող որակյալ բանկային ծառայությունների մատուցման նկատառումով բանկերը, այդ թվում՝ Կոնվերս Բանկը ձգտում է զարգացման, թվային նոր լուծումների մշակման ու ներդրման, կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ակտիվացման։
Այսօր մենք աշխատում ենք այն գործիքների, թվային լուծումների մշակման ուղղությամբ, որոնք, կարծում եմ, կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին՝ թե ֆիզիկական անձ, թե իրավաբանական անձ: Որպես առաջնահերթություն է դիտարկվում հաճախորդի հիմնական պահանջմունքների բավարարմանն ուղղված գործիքակազմը թվային հարթակներում:

Կոնվերս Բանկի ո՞ր պրոդուկներն ու ծառայություններն են ներկայում թվային փոխակերպում անցնում, և ո՞րն է հետագա զարգացման տեսլականը:

Ամենակարևոր և խոշոր նախագիծը, որն այսօր իրականացնում ենք, բիզնես պրոցեսների ավտոմատացումն է: Ներկա պահին թվանայնացվում է վարկային հոսքագիծը, ստեղծվում է թվային արխիվը:
Այս փորձառության հիման վրա հետագայում կավտոմատացվեն նաև Բանկի այլ բիզնես գործընթացներ։ Բիզնես պրոցեսների արագացման շնորհիվ հաճախորդները կխնայեն ժամանակ, կկարողանան ստանալ որակյալ սպասարկում հնարավորինս սեղմ ժամկետում, կապահովվի որոշումների ընդունման օբյեկտիվություն, պրոցեսների առավելագույն անվտանգություն: Շուտով բանկ այցելելու անհրաժեշտություն չի լինի․ մոբայլ բանկինգը կդառնա հաճախորդի հիմնական ֆինանսական խորհրդատուն, նաև միջավայր, առցանց տիրույթ, որտեղ կիրականացվեն բանկային առօրյա գործառնությունները:
Բացի վերը նշված խոշոր նախագիծը, վերջերս հայտարարեցինք կենսաչափական նույնականացման՝ անվտանգության ամենաբարձր չափանիշների համապատասխանող համակարգի ներդրման և Մոբայլ հավելվածով նույնականացում անցնելով՝ Բանկի հաճախորդ դառնալու հնարավորության մասին:
Հավելվածում՝ բանկային ծառայությունների փաթեթներով մենք ներդրեցինք բանկային ծառայությունների բաժանորդագրության սկզբունքը, որը շարունակելու ենք զարգացնել նաև հետագայում: Բաժանորդագրվելով բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին՝ առանց Բանկ այցելելու, հաճախորդը կարող է բացել հաշիվներ, պատվիրել քարտեր և, կախված փաթեթից, որոշ բանկային ծառայություններից օգտվել արտոնյալ պայմաններով, ստանալ եկամուտ դրական մնացորդից և այլն:
Քայլեր են ձեռնարկվում թվային նոր գործիքների ներդրման ուղղությամբ. դրանցից կառանձնացնեի հավելվածում քարտի PIN կոդի փոփոխության և Card to cash՝ առանց վճարային քարտի կանխիկացման հնարավորությունները:
Թվային ակտիվ վերափոխում են ապրում նաև բիզնես հաճախորդներին առաջարկվող պրոդուկտները։ Բանկը հայտարարեց Հայաստանի ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող արժույթի փոխարկման հարթակի գործարկման մասին: Հարթակում գնանշվում են նաև դրամային բոլոր զույգերը, դրա շահառու հաճախորդները հնարավորություն ունեն արտոնյալ պայմաններով փոխարկում կատարել շուրջ 35 արժութային զույգերով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:
Converse Markets հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ֆինանսական շուկայի նոր գործիքներ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Ի՞նչ մարտահրավերների եք բախվում թվային փոխակերպման ընթացքում:

Նոր տեխնոլոգիաների յուրացման և ներդրման ընթացքում գործընթացների անխափանությունն ու անվտանգությունն ապահովելու համար հարկավոր են մի քանի նախապայմաններ՝ պրոֆեսիոնալ թիմ, համագործակցված աշխատանք, ադապտիվից ավտոմատ բիզնես գործընթացի անցման ժամանակ ռիսկերի ճիշտ գնահատում, կանխարգելում կամ արագ արձագանք, զսպման միջոցառումներ:
Թվային փոխակերպման գործընթացում մեր ուշադրության կենտրոնում է նաև թիմի տրամադրվածությունը: Ցանկացած նորություն՝ առավել ևս թվայնացումը, ողջ աշխարհում մարդկանց մոտ առաջացնում է աշխատանքից զրկվելու մտահոգություն, այնինչ դա նոր մասնագիտություն ձեռքբերելու, վերապրոֆիլավորվելու և այլ հաստիքում կայանալու, նոր հմտություններ, նոր մասնագիտական որակավորում ստանալու հնարավորություն է:
Այս փորձառությունը մենք հաջողությամբ կիրառում ենք այսօր:

Որո՞նք են Converse Mobile հավելվածի հիմնական առանձնահատկությունները, և ինչպե՞ս է հավելվածը ծառայում հաճախորդների զարգացող կարիքներին:

Մեզ համար կարևոր է, որ մոբայլ բանկինգում ներկայացված լինեն և հասանելի լինեն առաջին անհրաժեշտության բանկային բոլոր ծառայությունները՝ հաշիվներ, քարտեր, վարկավորում, ներդրումներ, փոխանցումներ ու վճարումներ…
Այսօր մենք ոչ միայն ներկայանում ենք Converse Mobile հավելվածի լայն գործիքակազմով, այլև ապահովում ենք մոբայլ բանկինգի անընդհատ զարգացումը, ինչի հիմքում շուկայի ուսումնասիրությունն է և հաճախորդների կարիքները; Մենք գնահատում ենք դրանք, չենք անտեսում ոչ մի արձագանք, կարծիք ու առաջարկ և պարբերաբար համալրում ենք հավելվածի գործիքակազմը՝ հաճախորդների աճող ու փոփոխվող պահանջմունքներն առավելագույնս բավարերելու համար: Առաջիկայում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին կներկայանա ամբողջապես թարմացված, նոր, ավելի ընդգրկուն ֆունկցիոնալով Converse Mobile հավելվածով:

Ինչպե՞ս եք մտադիր հետագայում զարգացնել Կոնվերս Բանկի թվային միջավայրը, բանկային առաջարկները:

Մենք մտադիր ենք թե ֆիզիկական անձանց և թե իրավաբանական անձանց տալ թվային միջավայրում բանկային ծառայությունների հնարավորինս լայն՝ նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող գործիքակազմ, ավտոմատացնել բիզնես գործընթացները, տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն և հաճախորդների բանկային փորձառությունը տեղափոխել թվային հարթակներ՝ ապահովելով անվտանգ և ընդգրկուն միջավայր, իսկ միջնաժամկետ կտրվածքում դառնալ հաճախորդի ամենօրյա ընկերը, գործընկերը, խորհրդատուն ոչ միայն ֆինանսական հարցերում:
Մարդիկ Բանկի մասնաճյուղեր պիտի այցելեն միայն տեխնիկական խնդիրների լուծումը ստանալու նպատակով, իսկ մեր աշխատակիցները պիտի դառնան նրանց ընկերն ու ուղեկիցը ֆինանսական ողջ փորձառության ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}